fbpx

9 իր, որոնք պետք է և ժամանակն է դեն նետել այս նոր տարում

Ահա և մենք մտել ենք նոր տարի: Շատ մարդիկ նոր տարվա հետ մեծ հույսեր են կապում՝ երազելով ավարտել անավարտ գործերը և սկսել նոր արարումներ: Բայց որպեսզի ամեն ինչ հաջող լինի՝ չպետք է մոռանալ դեն նետել որոշ հին իրեր: Ավելին, դուք չպետք է այն տանեք ավտոտնակ կամ խորդանոց, այլ պետք է հենց այդպես՝ դեն նետեք: Ուզո՞ւմ եք իմանալ ինչ իրեր են դրանք՝ ուրեմն շարունակեք ընթերցել նյութը:

1. Փաստաթղթեր / ինստրուկցիաներ

Իհարկե դուք պետք է ուշադիր դասավորեք ձեր փաստաթղթերը: Կարևոր փաստաթղթերը պետք է դասավորեք առանձին թղթապանակում, որպեսզի հեշտ լինի գլուխ հանել մնացած թղթերից: Դեն նետեք տարատեսակ կտրոնները, տարատեսակ տեխնիկայի ինստրուկցիաները, որոնք վաղուց չկան ձեր տանը կամ որը չեք պատրաստվում այլևս օգտագործել:

2. Արկղեր

Խոսքը գնում է տեխնիկայի համար նախատեսված արկղերի մասին: Ձեր ինչի՞ն են պետք դրանք: Եթե Ձեր կյանքում տեղափոխման անհրաժեշտություն ծագի, ապա դուք հաստատ կգտնեք, թե որտեղից արկղ վերցնել: Իսկ հիմա շատ արագ դրանք դեն նետեք:

3. Նվերներ

Մի փոքր տարօրինակ կետ է, բայց խոսքը գնում է նրա մասին, որ դուք չպետք է որպես մահացած բեռ դարակներում դարսեք և փոշու բուն ստեղծեք հիշատակ հանդիսացող բանալիների տարատեսակ կախիչներով, մագնիսներով և այլն: Կամ դրանց կյանք տվեք, կամ տվեք երեխաներին, որպես խաղալիք, կամ էլ հրաժեշտ տվեք այդ իրերին մեկընդմիշտ:

4. Լարեր

Եթե Ձեր խորդանոցում հավաքվել են հին լարեր, որոնցով այլևս չեք օգտվում և նույնիսկ չեք էլ հիշում, թե ինչի լարերն են դրանք՝ ուրեմն հրաժեշտ տվեք դրանց:

5. Գրքեր և ամսագրեր

Իհարկե, հին գրքերը դեն նետելը՝ գրեթե մեղք է: Բայց դուք կարող եք դրանք հանձնել գրադարաններին կամ այլ տեղ, որտեղ դրանք պետքական կլինեն: Իսկ ահա հին ամսագրերը պետք է դեն նետել, դրանք այլևս ձեզ թարմ ինֆորմացիա չեն հաղորդի:

6. Ավելորդ խաղալիքներ

Նույնիսկ եթե դրանք ժամանակին ձեզ համար կամ ձեր երեխայի համար շատ հիշարժան են եղել, ժամանակն է տեղ ազատել ներկա պահին որևէ կարևոր բանի համար: Հավաքեք դրանք արկղի մեջ և տվեք բարեգործության:

7. Հագուստ

Դրանցից նույնպես դժվար է ազատվել, բայց պետք է: Նայեք թե որքան իր է տարիներով հավաքվել ձեր պահարանում, որոնք այդպես էլ երբեք չեք հագել: Եթե չեք ուզում դեն նետել, տվեք կարիքավորներին:

8. Ժամկետնանց սնունդ

Սա ընդհանրապես տաբու է, այդ պատճառով միշտ ստուգեք, չե՞ք պահում արդյոք ժամկետնանց սնունդ: Խոսքը գնում է ոչ միայն այն սնունդի մասին, որ դրված են սառնարանում, այլ նաև ձավարեղենի, որոնք հավանական է վաղուց արդեն որդնել են, բայց միևնույնն է շարունակում են մնալ պահարանում:

9. Փաթեթներ

Մի դարսեք դրանք մեծ քանակությամբ, որովհետև դուք հիմնականում նույնիսկ չգիտեք թե ինչ պահել դրանց մեջ: Պահեք նրանք, որոնք տեղադրում եք աղբարկղի մեջ, կամ այն փաթեթները, որոնք իրոք պետք են: Իսկ մնացածը՝ դեպի աղբ:

Հետևեք այս խորհուրդներին, և Դուք կնկատեք, թե որքան է մաքրվել և ընդարձակվել Ձեր բնակարանը: Այ կտեսնեք, երբ ազատվեք այդ իրերից՝ Դուք Ձեզ ավելի թեթևացած կզգաք:

Աղբյուրը՝ cosmo.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
9 իր, որոնք պետք է և ժամանակն է դեն նետել այս նոր տարում
Թեստ. Որքա՞ն ինֆորմացիա կա ձեր ուղեղում