Եթե դուք սիրում եք աշխատասեղանի առաջ ըմպել սուրճ կամ թեյ, ապա բաժակի տակդիրը ձեզ ուղղակի անհրաժեշտ է: Այդպիսի իրը ոչ միայն կգեղեցկացնի ձեր ինտերիերը, այլ նաև կարող է լավ նվեր հանդիսանալ:
Եվ այսպես, սկսե՞նք պատրաստել.
1. Գունավոր մատիտներից կտրեք այսպիսի փոքրիկ սյուներ:

2. Հիմա պատրաստում ենք տակդիրի հիմքը՝ ստվարաթղթից կտրում ենք շրջան:

3. Հիմքը սոսնձում ենք:

4. Եվ ստվարաթուղթը ամբողջությամբ լցնում ենք փոքր մատիտե սյուներով:

5. Տակդիրը պատրաստ է: Ձեզ հաճելի թեյա կամ սրճախմություն:

Ոչ մի բարդ բան, բայց փոխարենը բավական գեղեցիկ:







