fbpx

Հատուկ կանանց համար. 7 իրավիճակներ, որ ոչ մեկին պետք չէ պատմել

Կարծիք կա, որ երջանկության մասին պետք չէ շատ խոսել։ Այն պետք է խնայել և փայփայել միայն ամենամտերիմների շրջապատում։ Բանը նրանում չէ, որ դուք անպայման աչքով կտաք ձեր ընտանիքը, եթե ինչ-որ մեկին պատմեք ձեր հաջողությունների մասին, այլ նրանում, որ հարաբերություններում յուրաքանչյուր իրավիճակ համարվում է ինտիմ։ Ու ինչի՞ համար դրա մասին տարածվել։ Եթե չեք ուզում դառնալ ձեր ընկերների, կոլեգաների կամ պարզապես ծանոթների քննարկման առարկան, ապա երկու անգամ ավելի շատ մտածեք, նոր պատմեք ծանոթներին թե ինչ է տեղի ունենում ձեր և ձեր սիրելիի միջև։

Եվ այսպես ներկայացնում ենք 7 իրավիճակներ, որ պետք չէ պատմել ոչ մեկին.

1bb5e1513e92443090d63a0514bd9dd6

1. Զուգընկերոջ թերությունները

Իհարկե, դուք կարող եք գովել ձեր սիրելիին և նույնիսկ քննարկել ձեր հարաբերությունների որոշ կողմեր, բայց պետք չէ մարդկանց պատմել թերությունների մասին, որ նկատել եք նրա մեջ։ Ձեզ դուր կգա՞ր որ ձեր սիրելին այդ նույն բանը քննարկեր իր ընկերների հետ։

2. Նրա ֆինանսական պրոբլեմները

Տղամարդուն անհրաժեշտ է զգալ, որ ինքը ընտանիքի գլխավորն է։ Երբեմն նրանց մոտ ֆինանսական անհաջողություններ են լինում, և, հավատացեք, որ դա արդեն բավական ուժգին հարվածում է նրանց ինքնասիրությանը։ Պետք չէ բարդացնել և պատմել այդ մասին այլ մարդկանց։ Չէ՞ որ դուք բանբասող չեք։

3. Ընտանեկան գաղտնիքներ

Դուք ինքներդ պետք է հասկանաք, որ այդ թեմաները այլ մարդկանց հետ քննարկելու համար տաբու են։ Ամենաանձնականը միշտ պետք է մնա ձեր մեջ։ Գնահատեք այն, ինչ ձեզ վստահել է սիրելին։

4. Պրոբլեմներ սկեսուրի հետ

Այդ մասին դուք պետք է խոսեք ձեր ամուսնու հետ և նոր դրա մասին պատմեք ընկերուհուն։ Բայց պետք է հիշել, որ ընկերուհու խորհուրդները դժվար թե օգնեն տվյալ իրավիճակում։ Փորձեք հանգստանալ և ավելի գիտակից վերլուծել։

5. Սեքսուալ պրոբլեմներ

6c347d45f098f9c7bb7af6b052340114

Հնարավոր է, որ կթեթևանաք, եթե այդ մասին պատմեք ընկերուհուն, բայց փաստ չէ, որ նա կկարողանա տալ ձեզ այնպիսի խորհուրդ, որը կօգնի լուծել պրոբլեմը։ Տվյալ դեպքում դուք կրկին պետք է խոսեք սիրելիի հետ։ Եթե գնահատում եք ձեր հարաբերությունները, ապա անպայման կգտնեք պրոբլեմի լուծումը։

6. Նրա սեքսուալ ֆանտազիաները

Ինչ-որ մեկին պատմելով դուք խիզախում եք այն դարձնել հասարակության քննարկման առարկա։ Պետք չէ տարածվել այդպիսի ինտիմ թեմաներով։ Խիղճ ունեցեք։

7. Ձեզանից մեկի դավաճանությունը

Դա շատ ցավոտ թեմա է։ Եթե դուք կատեգորիկ կերպով որոշել եք բաժանվել զուգընկերոջից, ապա դուք իրավունք ունեք այդ թեմայով կիսվել ում հետ կուզենաք, բայց եթե որոշել եք մնալ և ներել, ապա ոչ մի դեպքում պատահածի մասին մի պատմեք մտերիմներին։ Նրանք միգուցե խոսքով սատարեն ձեզ, սակայն մտքում հնարավոր է դատապարտեն։

Եթե դուք դադարեք ընթրիքին այս թեմաներով կիսվել ընկերուհիների հետ, ապա կզարմանաք, երբ հանկարծ նկատեք, որ թեթևություն եք զգում։ Գիտե՞ք ինչ է դա։  Դա ձեր խիղճն է քնել, որովհետև նա հպարտանում է ձեզնով, որ դուք բանբասելու վարպետ չեք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հատուկ կանանց համար. 7 իրավիճակներ, որ ոչ մեկին պետք չէ պատմել
ԹԵՍՏ. Սիրո՞ւմ եք արդյոք ինքներդ Ձեզ