fbpx

Մեծերը կանանց մասին

Դարեր  շարունակ  գիտնականները, փիլիսոփաները, հոգեբանները փորձում են գտնել այդ հարցի պատասխանը. «Ի՞նչ են ուզում կանայք»:

Կանանց հասկանալ այդպես էլ չստացվեց, բայց եղան որոշ բացահայտումներ.

Կանայք, ինչպես և երազները, երբեք այնպիսին չեն լինում, ինչպիսին ուզում ես նրանց տեսնել։

Պիրանդելո

Նրանք, ովքեր գովում են կանանց, գիտեն նրանց ոչ բավականաչափ. ովքեր կշտամբում են՝ չգիտեն նրանց ամենևին:

Պիգո Լիբրեն

Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը:

Կիպլինգ

Միայն նա է սիրում, ով սիրած կնոջն օգնում է բարձրանալ մինչև անկախություն:

Չերնիշևսկի

Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան:

Սովաժոն

Եթե ուզում եք իմանալ աղջկա թերությունները, գովեք նրան ընկերուհիների մոտ:

Ֆրանկլին

Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը:

Վ.Գյոթե

Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցի՛կ եղիր, եթե կարող ես, իմաստու՛ն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց պարտավո՛ր ես լինել:

Բոմարշե

Կանանց խոսել ստիպելու համար հազար տեսակ հնարքներ կան, սակայն չկա մեկը, որ ստիպի նրանց լռել։

Բուշե

Ամենաառաքինի կանայք երբեք ամբողջովին ողջախոհ չեն լինում:

Բալզակ

Ով  ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարել:

Բալզակ

Կանայք միշտտ ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերի, սակայն միշտ խանգառում են դրանք ի կատար ածել:

Օսկար Ուայլդ

Եթե ուզում եք իմանալ ինչ կա իրականում կնոջ մտքին, նայեք նրա վրա, բայց մի լսեք:

Օսկար Ուայլդ

Կանայք երկու գերխնդիր ունեն` բան չունեն հագնելու, և զգեստապահարանը փոքր է:

Կանանց ղեկավարելու երկու ձև կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:

Ամեն ինչ մարդու ձեռքերում է, իսկ մարդը` կնոջ:

Հրապարակման ներկայացրեց՝ Ս.Ա.-ն

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեծերը կանանց մասին
Լացը օգտակար է առողջությանը