«Գեղեցկությունը չունի ազգություն»։ Այս մեսիջն է հղել ռուս լուսանկարչուհի Նատալիա Իվանովան՝ կազմակերպելով նախագիծ, որի մեկնարկը տրվել է դեռևս 2012թ.։ Արդեն արված են 4 մայրցամաքների 15 երկրներից 50 էթնոսների ավելի քան 90 լուսանկար և տեսանյութ։ Այս լուսանկարներում Նատալիան փորձել է ցուցադրել ոչ այդքան ազգային, այլ ավելի շուտ աղջիկների էթնիկական պատկանելիությունը։ Աղջիկները հայտնի կամ ոչ այդքան հայտնի ժողովուրդների ներկայացուցիչներ են։ Պետք է նշել, որ նախագծի և՛ միտքը, և՛ կատարումը անչափ տպավորիչ են, այնքան, որ անհնար է ուղղակի անտարբեր մնալ։
Դիտեք ինքներդ.
Աղբյուրը՝ marketium.ru