Մարդու կողմից ստեղծված կառույցները երբեմն կարողանում են իրապես ապշեցնել։ Թվում էր թե կարելի էր ասել. «Մենք տեսել ենք արդեն ամեն ինչ», սակայն անընդհատ հայտնվում են ավելի խելահեղ և մասշտաբային նախագծեր։ Դուբայի ZAS և Plompmozes ընկերությունների ճարտարապետները ստեղծել են մի հյուրանոց, որի մեջ տեղավորվել է իսկական անտառ։ Mediamag-ը հաճույքով կիսվում է Ձեզ հետ այդ գեղեցկությամբ։
Դուբայը հռչակավոր է դարձել իր ամենաբարձրահարկ շինություններով, իսկ այժմ այնտեղ պատրաստվում են բացել ջունգլիներով, ջրվեժներով, վայրի տրոպիկական բնությունով հյուրանոց։
47 հարկերից 5-ը կզբաղեցնի տրոպիկական անտառը՝ մի ամբողջ 23000 մ3։ Այո, այդպիսի անտառում մոլորվելն էլ շատ հեշտ կլինի։
Բույսերի համար կապահովվի անհրաժեշտ կլիմա, իսկ արհեստական մառախուխն ու էկզոտիկ թռչունները կլրացնեն մթնոլորտը։
Պաշտոնապես հյուրանոցը կբացվի 2018թ. և այդ հեքիաթային անտառում կկարողանա զբոսնել յուրաքանչյուր ցանկացողը՝ անկախ նրանից հյուրանոցի հաճախորդ է, թե ոչ։
Թռչյունների դայլայլ, ջրի քչքչոց և մառախուղ։ Այս անտառում կարելի է հաճույքով մոլորվել…
Աղբյուրը՝ adme.ru