fbpx

Խաչատուր Աբովյանի դիմանկարի պատմությունը

Հայաստանի գրականության և արվեստի թանգարանի մշակութային հազվագյուտ նմուշներից է Խաչատուր Աբովյանի 20.5×27.5 սմ չափսի յուղաներկ դիմանկարը, որը թանգարան են բերել Աբովյանի թոռները 1938 թվականին:

AbovianportraitԻր գոյության առաջին 50 տարվա ընթացքում նկարը մեծ փորձությունների է ենթարկվել: Աբովյանի անհետացումից հետո նախ կորել է: Աբովյանի որդին՝ Վարդանը,Կովկաս վերադառնալով և երկար որոնումներից հետո գտել է անխնամ վիճակում, մաշված, տեղ-տեղ ներկը թափված: Նրա խնդրանքով նկարը վերականգնել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, կտրատել է մաշված եզրերը, կպցրել թղթի վրա, բաց տեղերը լրացրել համապատսախան ներկերով:

Ե՞րբ է ստեղծվել նկարը, ո՞վ է հեղինակը: Այս հարցերի ստույգ պատասխանը վերջապես տվել է Աբովյանի կյանքի  և ստեղծագործության հետազոտող Պիոն Հակոբյանը:

Նկարի հեղինակն է դորպատյան նկարիչ Լյուդվիգ Ֆոն Մայդելը: Նա Աբովյանին նկարել է  մոտավորապես 1830 թ. աշնանը, երբ Աբովյանը նոր էր ժամանել Դորպատ և 20-21 տարեկան էր։

Հրապարակման ներկայացրեց՝ Լևոն Բուռնազյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag