fbpx

Աշխարհի ամենավտանգավոր ավտոճանապարհը

Բուրնյոֆ ծովածոցի հատակով անցնող ճանապարհը կապում է Նուարմուտյե կղզին Ֆրանսիայի մայրցամաքային մասին: Այս ճանապարհի յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրվա մեջ 2 անգամ, այս վայրում տեղի է ունենում անհավանական մի բան:

Պասաժ դյու Գուա անվանումով այս ճանապարհը պարբերաբար անցնում է ջրի տակ: Տեղատվության ժամանակ այն բառացիորեն մի քանի ժամով դուրս է գալիս ջրի հաստ շերտի տակից և հասանելի դառնում ավտոմեքենաների համար: Մնացած ամբողջ ժամանակը Պասաժ դյու Գուան թաքնված է ջրի տակ՝ 4 մետր խորության վրա:

Պետք է նշել, որ ճանապարհի երկարությունը 4.5 կմ է: Ոչ այդքան երկար ճանապարհ, սակայն բավական վտանգավոր: Ճանապահի մոտ կան մեծ ճանապարհային նշաններ՝ տեղատվության և մակընթացության ժամանակացույցով: Ճիշտ է, չնայած դրան, շատ մարդիկ, այնուամենայնիվ հայտնվում են թակարդում: Հատուկ այդ «երջանիկների» համար, ում ջուրը անակնկալի է բերել, կառուցված են փրկարարական աշտարակներ, որտեղ մարդիկ կարող են սպասել տեղատվությանը: Բայց այդ դեպքում նրանք մեկընդմիշտ պետք է հրաժեշտ տան իրենց ավտոմեքենային:

117

Կղզու և մայրցամաքի միջև անցումը հայտնաբերվել է դեռևս 1701թ.:

214

1840թ. ծովածոցի հատակով կառուցում են սալաքարերից ճանապարհ:

394959

Զարմանալի է, բայց փաստ: Չնայած նրան, որ Պասաժ դյու Գուան գրեթե անընդհատ գտնվում է ջրի տակ, այն, ի տարբերություն մեր ճանապարհների, չի փլուզվում:

67 77 86 96 105 118

Ձեզ անպայման կհետաքրքրի նաև՝

«ԹՈՓ 10 աշխարհի ամենավտանգավոր ճանապարհները (տեսանյութ)»

«Ատլանտյան ճանապարհ՝ աշխարհի ամենաանսովոր ճանապարհը (տեսանյութ)»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի ամենավտանգավոր ավտոճանապարհը
Զգուշացեք վիրավորել մարդուն, ով պաշտպանված է երկնային ուժերի կողմից