fbpx

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամեծ զբոսանավերը

Երբ դու աննկարագրելի հարուստ ես, կապ չունի, արաբ արքայազն ես, թե ռուս օլիգարխ՝ չափսը նշանակություն ունի: Խոսենք սեփական զբոսանավերի մասին:

Հանրաճանաչ զբոսանավային Boat International կայքը կազմել է անհատներին պատկանող, սեփական ամենամեծ և շքեղ զբոսանավերի վարկանիշային ցուցակը:

17. Savarona

124 մետր / 408 ֆուտ: Սկսենք գեղեցկուհի մի զբոսանավից, որը ստեղծվել է 1937թ. ամերիկացի ժառանգ Emily Roebling Cadwalader-ի համար: Արդյունքում, զբոսանավը գնվել է Թուրքիայի կառավարության կողմից, որպես նախագահական զբոսանավ: Իսկ 1989թ. այն ենթարկվել է 35 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգման:

1

16. Katara

124 մետր / 408 ֆուտ: Խորհրդավոր ծագմամբ հրաշալի զբոսանավ: Իսկզբանե այն հայտնվել է Քաթարի դրոշի ներքո և ենթադրաբար պատկանում է երիտասարդ էմիր Sheikh Tamim bin Hamad al-Thani-ին:

2

15. Maryah

125մետր / 410 ֆուտ: Կառուցվել է 1991թ. Լեհաստանում, որպես ռուսական հետազոտական նավ: Ձևափոխվել է լյուքսային զմոսանավի Մեծ Բրիտանիայում և այժմ իր տախտակամածին կարող է տեղավորել 54 ուղևոր:

3

14. Octopus

126մետր / 414 ֆուտ: Այն պատկանում է  Microsoft-ի համահիմնադիր Paul Allen-ին: Ժամանակի մեծ մասը զբոսանավը անգործության է մատնված Ֆրանսիայում: Հատկանշական է, որ զբոսանավի վրա կա ուղղաթիռի վայրէջքի հարթակ:

4

13. Al Mirqab

133 մետր / 437 ֆուտ: Al Mirqab-ը 2009թ., Համաշխարհային զբոսանավերի ցուցահանդեսում, 20 մղոն ակնառու արագության համար ստացել է տարվա մրցանակը:

5

12. Serene

134 մետր / 439 ֆուտ: Կառուցվել է 2011թ. Մի ռուսաստանցու համար, ում անձը գաղտնի է պահվում: Զբոսանավի մասին շատ քիչ բան է հայտնի, բացի նրանից, որ այն, Իտալիայի ջրային տարածքներով անցնող երեք զբոսանավերից ամենամեծն է:

6

11. Rising Sun

138 մետր / 453 ֆուտ: Իսկզբանե ստեղծվել է  Oracle-ի գործադիր տնօրեն Լարրի Էլլիսոնի համար: Ավելի ուշ նա 2010թ. այն վաճառեց երաժշտական մագնատ Դևիդ Հեֆֆենին:

7

10. Al Salamah

139 մետր / 457 ֆուտ: Al Salmah ստեղծվել է «Mipos» կոդային անվանումով,  «Mission Possible (Առաքելությունը հնարավոր է).» կրճատ տարբերակով: Սա այն սուպերզբոսանավերից մեկն է, որը պատկանում է արաբական թագավորական պերսոնաներին: Տվյալ դեպքում սա Sultan bin Abdul Aziz.-ի սեփականությունն է:

8

9. Ocean Victory

140 մետր / 459 ֆուտ: Խորհրդավոր սեփականատեր ունեցող ևս մեկ գեղեցկուհի: Զբոսանավը ունի յոթ տախտակամած, վեց լողավազան և նույնիսկ շարժական ավտոտնակ:

9

8. Yas

141 մետր / 463 ֆուտ: Իր ֆորմայով այն հիշեցնում է Star Trek հածանավը: Զբոսանավը թողարկվել է 2011թ. Abu Dhabi MAR ընկերության կողմից: Օգտագործվել են հոլիվուդյան ռազմական նավի երեսպատումները: Տերն անհայտ է:

10

7. El Horriya

146 մետր / 478 ֆուտ: Զբոսանավը կառուցվել է 1865թ. Օսմանյան կայսրության մարզպետերից մեկի համար: 119 տարի այն կրում էր ամենամեծ զբոսանավի համբավը:

11

6. Prince Abdulaziz

147 մետր / 482 ֆուտ: Արաբական Աբդուլա թագավորի թագավորական զբոսանավը: 1984թ. այն արժեր $184 միլիոն: Ասում են, զբոսանավի ինտերիերը ստեղծվել է Տիտանիկի օրինակով:

12

5. Topaz

147 մետր / 483 ֆուտ: Կառուցվել է Բեռլինում: Տոպազը ծովն է իջեցվել 2012թ. և արժեցել է $527 միլիոն (£361 միլիոն): Նավում կա մարզասրահ, կինոթատրոն, ջակուզի և կոնֆերանսների համար նախատեսված դահլիճ:

13

4. Al Saïd

155 մետր / 509 ֆուտ: Կառուցվել է 2006թ. սուլթան Օման Կաբուսի համար: Al Saïd-ը, ներկայացված ամբողջ ցուցակում ամենամեծ ջրատարողությունն ունի՝ 15,850 տոննա: Նավում կա համերգասրահ:

14

3. Dubai

162 մետր / 532 ֆուտ: Այս հսկա զբոսանավը կառուցվել է Բրունեյա Ջեֆրի արքայազնի համար, 1996թ. մինչ հիմա պատկանում է Sheikh Mohammed bin Rashid Al Maktoum-ին:

15

2. Eclipse

162.5 մետր / 533 ֆուտ: Մեծությամբ երկրորդ սուպերզբոսանավը: Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի համար ջուր է իջեցվել 2009թ. և արժեցել է $500 միլիոն (£342 միլիոն): Ամեն տարի, զբոսանավը կրուիզ է անում դեպի  Կարիբներ և ետդարձ Աբրամովիչի տուն Սեն Բերտելեմում:

16

1. Azzam

180 մետր / 591 ֆուտ: Կառուցվել է գերմանական Lürssen Yachts ընկերության կողմից, որը ստեղծել է աշխարհի 10 լավագույն զբոսանավերից 6-ը: Աշխարհի ամենամեծ զբոսանավի սեփականատերը ցանկացել է անհայտ մնալ: Այդ առիթով շատ ասէկոսեներ են պտտվում: Որոշ մարդիկ ասում են, որ այն պատկանում է Աբու Դաբիի թագավորական ընտանիքին: Արժեքը գնահատված է մոտ $600 միլիոն (£411 միլիոն): Ենթադրաբար նավում կա սուզանավ և հակահրթիռային պաշտպանության համակարգ:

17

Աղբյուրը՝ MediaLampa.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամեծ զբոսանավերը
Pinterest սոցիալական ցանցը շուտով կանցնի Twitter-ին