fbpx

Եվ կրկին զարմանալի փաստեր Հյուսիսային Կորեայի մասին

Ձեզ արդեն ներկայացրել էինք «7 զարմանալի փաստ Հյուսիսային Կորեայի մասին» նյութը։ Ներկայացնում ենք ևս մի քանի հետաքրքիր, շոկային  փաստեր Այդ երկրի մասին։

Հյուսիսային Կորեայում արգելված են նաև.

1. ավտոմեքենա վարելը:

Միայն պետական աշխատողներն իրավունք ունեն ավտոմեքենա վարել:

2. Դիտել հեռուստացույց:

Միայն կորեական կենտրոնական հեռուստաալիքը կարող են դիտել, այն էլ՝ մի քանի ժամից ոչ ավելի:

3. Ունենալ հեռախոս:

Թույլատրվում է հեռախոս ունենալ միայն ներքին զանգեր կատարելու համար (արտասահման զանգել կամ զանգեր ստանալը խստիվ արգելվում է):

Մի քանի տարի առաջ մի զբոսաշրջիկի մահապատժի ենթարկեցին (ըստ ֆրանսիական կայքերի), որովհետև մի քանի անգամ զանգ էր ստացել արտասահմանից:

Շատ մարդիկ առնում են չինական կապ ունեցող հեռախոս, հատուկ գնում են Չինաստանի սահմանի մոտ, որպեսզի կարողանան զանգել արտասահման (այն էլ՝ ընդամենը 3 րոպեից ոչ ավելի, քանի որ բռնվելու հավանականությունը շատ մեծ է):

4. Արգելվում է պատռել այն թերթերն ու ամսագրերը, որոնց վրա կա իրենց երկրի ղեկավարի նկարը: Հակառակ դեպքում՝ արդյունքը ողբերգական կլինի:

5. Արգելված է Ինտերնետը:

Միայն պետական աշխատողները կամ հատուկենտ բախտավորները իրավունք ունեն օգտվելու Ինտերնետից, այն էլ միայն՝ իրենց գլխավոր միակ կայքից և էլեկտրոնային հասցեից:

6. Զբոսաշրջիկներն իրավունք չունեն խոսել տեղացիների հետ և՝ հակառակը:

7. Կորեայում 2016 թվականը չէ, այլ՝ 105 թվականը (Կիմ Իլ Սոնգի ծննդյան թվից հաշված):

8. Կրոն:

Եթե ունես Աստվածաշունչ, ապա մահապատիժն անխուսափելի է (կա մի կազմակերպություն, որն զբաղվում է կրոնական գրքերի մաքսանենգությամբ՝ օդապարիկի միջոցով):

9. Եթե նախարարությունում որևէ պետական աշխատող հանկարծ քնի մի քանի րոպե, ասենք, որևիցե ղեկավարի ելույթի ժամանակ, մահապատժի ենթարկվելու հավանականությունը 100 տոկոս է (ինչպես պատահեց բոլորովին վերջերս):

10. Ձայնազրկություն:

Իրավունք չունես ասել, որ պետությունը որևէ հարցում սխալ է: Պատիժն այս դեպքում ևս ցավալի կլինի:

11. Զբոսաշրջություն:

Ոչ ոք իրավունք չունի, որպես զբոսաշրջիկ, դուրս գալ երկրից (կարող է՝ 1 միլիոնից միայն 1-ը):

12. Զովացուցիչ ըմպելիքներ:

Երկրում արգելված են բոլոր զովացուցիչ ըմպելիքները, հատկապես՝ Կոկա կոլան: Այս ամենը կարելի է ձեռք բերել «սև» շուկայում: Խմել կարելի է միայն իրենց ազգային լիմոնադը:

13. Այսքանից հետո Հյուսիսային Կորեայում մարիխուանան թույլատրվում է: Կարող ես առնել ցանկացած քանակությամբ և ազատ օգտագործել (իրենց համար այն թմրանյութ չի համարվում):

Հիմա հաստատ կարող ենք ասել՝ երջանիկ ենք, որ այնտեղ չենք ծնվել:

Անպայման կարդացեք նաև՝ «7 զարմանալի փաստ Հյուսիսային Կորեայի մասին»

Հրապարակման ներկայացրեց՝ Լևոն Բաղդասարյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Եվ կրկին զարմանալի փաստեր Հյուսիսային Կորեայի մասին
Պրեմիերա. Նարեկ «Մեծ Հայք», Իվետա Մուկուչյան, Ռոլանդ Գասպարյան, Հայկ Կարոյի Կարապետյան – «Մեծ խաղ»