fbpx

Առակ «Մի՛ դատիր»

Այս առակում Դուք կիմանաք, թե ինչ արդյունքի է բերում ուրիշներին դատելը: Արժի՞ արդյոք այն դրան:

razdprit

– Ուսուցիչ, ասացեք խնդրեմ, ինչո՞ւ էին բոլոր Մեծագույն Ուսուցիչները ասում այն մասին, որ չի կարելի դատել ուրիշներին: Մի՞թե դա այդքան կարևոր է և ինչո՞ւ, – հարցրեց աշակերտը:

Ուսուցիչը, սովորականի պես, ուղիղ չպատասխանեց հարցին, այլ փոխարենը աշակերտին տվեց մի փուչիկ, որը հատակում մի փոքր ցեխ էր լցված և խնդրեց աշակերտին կանգնել իր առջև և փչել փուչիկը: Աշակերտը սկսեց փչել:

– Ի՞նչ ես այժմ տեսնում, – հարցրեց ուսուցիչը:

– Ես տեսնում եմ Ձեզ և փուչիկը:

– Մի փոքր էլ փչիր, – խնդրեց ուսուցիչը:

Աշակերտը փչեց մի քանի անգամ: Փուչիկը ավելի մեծացավ:

– Իսկ հիմա ի՞նչ ես տեսնում:

– Դուք գրեթե չեք երևում, ես հիմնականում տեսնում եմ փուչիկը, որի պատերից հոսում է ցեխը, – պատասխանեց աշակերտը:

– Փչիր ավելի շատ:

Այն բանից հետո, երբ փուչիկը ավելի մեծացավ, ուսուցիչը կրկին հարցրեց.

– Ի՞նչ ես տեսնում:

– Միայն կեղտոտ փուչիկը և ուրիշ ոչինչ:

– Ավելի շատ փչիր, – ասաց ուցուցիչը և հեռացավ մի կողմ:

Water-Balloons-in-High-Speed-Photography-3

Այս անգամ էլ աշակետը ենթարկվեց ուսուցչին, շարունակեց ջանասիրաբար փչել: Բայց փուչիկը այլևս չէր կարող ձգվել և … Բո՜ւմ, պայթեց՝ շուրջբոլորը ցայտացրիվ անելով ցեխով: Աշակերտը համրացած կանգնած նայում էր իր հագուստներին և ձեռքերին, որոնք ամբողջությամբ ցեխի մեջ էին:

– Հենց սա էլ տեղի է ունենում, երբ դու կենտրոնանում ես ուրիշների թերությունների, թուլությունների և մեղքերի վրա: Դատելու պատճառով, դու դադարում ես տեսնել բուն մարդուն, այլ միայն տեսնում ես քո դատող և ոչ բարի մտքերը և զգացմունքները, որոնք յուրաքանչյուր պահի կարող են պայթել և կեղտոտել ոչ միայն քեզ, այլ նաև շրջապատին, եթե իհարկե դու չդադարես «փչել» քո ոչ մաքուր պատկերացումները ուրիշների մասին, – ասաց ուսուցիչը և հեռացավ, թողնելով աշակերտին իր մտքերի հետ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ «Մի՛ դատիր»
Ուժեղ ոգու տեր 3 Կենդանակերպի նշան