Պարզվում է, Իվետա Մուկուչյանը բացի լավ երգչուհի լինելուց նաև արտակարգ խելոք աղջիկ է: Ուղղակի լսել է պետք, թե մամուլի ասուլիսի ժամանակ ինչպիսի իդեալական պատասխան տվեց նա՝ Արցախի դրոշի հետ կապված հարցին։ Քիչ ներքևում ներկայացնում ենք բուն ասուլիսի տեսանյութը: Բայց մինչ այդ ներկայացնում ենք այդ հատվածի թարգմանությունը.
Մամուլի սաուլիսի ժամանակ Իվետա Մուկուչյանին հարցնում են.
– Լեռնային Ղարաբաղի դրոշը Եվրոպայի ամենքաղաքականացված դրոշներից մեկն է, ինչո՞ւ դուք որոշեցիք այն բարձրացնել կանաչ սենյակում:
Իսկ Իվետան պատասխանում է.
– Շնորհակալություն հարցի համար, անկեղծ լինեմ, ես սպասում էի այս հարցին։ Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, իմ սիրտը, իմ մտքերը, զգացումները և իմ ամբողջ էմոցիաները, չնայած որ միլիոնավոր մարդիկ նայում են հիմա, բայց մտքերս հայրենիքիս հետ են և ամենը որ ես ուզում էի տարածել խաղաղությունն է Հայաստանի սահմաններին և սա է պատճառը որ ես գրեցի այս երգը։ Ես ցանկանում եմ տարածել սիրո ալիքներ, ես գրեցի այս երգը, որովհետև սա այն է, ինչ կատարվում է իմ ներսում, ես ցանկանում եմ խաղաղություն ամենուր, բարձրացեցի դրոշը մարդկանց ուշադրությունը դրա վրա սևեռելու համար, ես պարզապես ցանկանում եմ խաղաղություն աշխարհին։
Պետք է նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչը, ի տարբերություն Իվետայի, ուղղակի խայտառակվեց՝ ի շնորհիվ իր երկրացի լրագրողի պրովոկացիոն և ոչ տեղին նվնվոցների, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին: