Ներկայացնում ենք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի խորիմաստ խոհերը, որոնք Ձեզ էլ կստիպեն խորհել.
Թեթևն ու հեշտ հասանելին անպտուղ են, որովհետև թեթև են և հեշտ հասանելի:
Կյանքը չփոձարկված արահետ է, որով մարդն անցնում է մենակ:
Գուցե ավելի լավ է ոչ թե չարը ոչնչացնել, այլ աճեցնել բարին:
Կյանքում այնքան քիչ են իսկական ընկերությունը, կապվածությունները, սերը, որոնց կորուստը չհարթվող հետքեր կթողնի:
Աշխարհում չափազանց շատ են այն մարդիկ, ում ոչ ոք չի օգնել արթնանալ:
Մարդկային կյանքն անգին է, բայց մենք միշտ վարվում ենք այնպես, ասես գոյություն ունի ինչ-որ ավելի արժեքավոր մի բան:
Ամեն մարդու մահվան հետ անհայտ աշխարհ է մեռնում:
Նա, ով նայում է իմ բերանին ՝ սպասելով, թե երբ կխոսոմ, ինձ պետք չէ. ես գնում և փնտրում եմ մարդկանց մեջ այն լույսը, որը նման է իմ լույսին:
Յուրաքանչյուրից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է տալ:
Կատարելությունն այն չէ, երբ այլևս ավելացնելու բան չկա, այլ այն, երբ արդեն ոչինչ չի կարելի հետ վերցնել:
Բաժանումը քեզ կսովորեցնի իսկապես սիրել:
Մարդն իրեն ճանաչում է դժվարությունների դեմ պայքարում:
Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց: Սիրել ՝ նշանակում է նայել նույն ուղղությամբ:
Ընկերները միայն նրանք են, ովքեր միևնույն ճոպանից բռնվելով, ընդհանուր ջանքերով բարձրանում են լեռան գագաթը և այդպես ձեռք են բերում մտերմություն:
Արցունքներն անձրև են, որի շնորհիվ ամպրոպը հեռանում է:
Աշխարհում այնքան քիչ են այն մարդիկ, ովքեր սիրում են մեզ, և նրանց պետք է առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել:
Աշխարհում դատավորներ շատ կան, իսկ ընկերը նրա համար է, որ քեզ ընդունի ինչպիսին որ կաս:
Պետք է շատ բան ապրես՝ Մարդ դառանլու համար:
Դաստիարակությունը կրթության նկատմամբ առավելություն ունի. մարդուն դաստիարակությունն է կերտում:
Հեշտ է գտնել այնպիսի ընկերներ, ովքեր պատրաստ են օգնել մեզ: Դժվար է վաստակել այնպիսի ընկերներ, ովքեր մեզնից օգնություն պահանջեն:
Ես ուզում եմ դառնալ ուրիշ մի բան, մինչև իմ մահանալու ժամը կհասնի:
Մարդ լինել՝ նշանակում է պատասխանատվության զգացում ունենալ:
Հրապարակման ներկայացրեց՝ Ժաննա Հովհաննիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]