fbpx

10 կարճ փաստ, որոնք կզարգացնեն Ձեր էրուդիցիան

Ընդամենը 5 րոպեում կարելի է ավելի խելոքանալ կամ ծայրահեղ դեպքում, այդ 5 րոպեն օգտակար սպառել:

1. Ճապոնացի ռազմական ինժեները, ով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նախագծել էր կամիկաձե ինքնաթիռները, շատ էր ափսոսում անցած պատերազմում իր դերակատարության համար: Այդ պատճառով նա որոշում է իր ունակությունները կիրառել խաղաղ նպատակներով:

Նա նախագծում է «Շինկանսեն» (կամ «գնացք-փամփուշտ») պրոյեկտը՝ բարձր արագությամբ երկաթգծերի ցանց, որում մինչ այսօր մահացու ելքով պատահար չի գրանցվել:

2. Սկանդինավյան ծովագնաց Էրիկ Կարմրահերը դիտավորյալ է Գրենլանդիային տվել այդքան խոստումնալից անվանում (Նորվեգերեն «grønland» բառը թարգմանվում է որպես «Կանաչ երկիր»), որպեսզի գրավի պոտենցիալ վերաբնակիչներին: Խորամանկությունը աշխատեց:

3. Մի վիրտուոզ գող գողացավ 100 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ, 100 միլիոն կոմբինացիայից գտնելով սեյֆի կողպեքի ճիշտ կոդը, շրջանցելով ինֆրակարմիր տվիչները, սեյսմիկ տվիչները և պահակներին:

Նրան բռնեցին և դատապատեցից ԴՆԹ-ով, որը ձեռք էին բերել հանցագործության վայրում հանցագործի կիսատ թողած սենդվիչից:

PZWvvBUhW8WMrq4SweKXLsHFCxlFWl

4. Եթե մեր մոլորակի շրջանագիծը 50%-ով մեծ լիներ, մենք չէինք կարողանա տիեզերք ուղարկել հրթիռներ՝ տիեզերական թռիչքների համար անհրաժեշտ վառելանյութի զանգվածի պատճառով:

5. Լոբստերների ուղեղը գտնվում է կոկորդում, ներվային համակարգը՝ որովայնում, ատամները՝ ստամոքսում, իսկ երիկամները՝ գլխում: Բացի դրանից լոբստերները լսում են ոտքերով, կերակուրի համը զգում են աքցաններով և, ինչպես և մարդիկ, լինում են աջլիկներ և ձախլիկներ:

fe iStock_000061948836_Medium

6. Ամեն տարի, Ամստերդամի ջրանցքներից դուրս են բերվում 12-ից մինչև 15 հազար հեծանիվ:

7. 1999թ. Google-ը քիչ էր մնում վաճառեին $750 հազարով, որովհետև հիմնադիրների ժամանակը չէր հերիքում ուսման համար:

CqvIrYM5ZwA79X5jIRKOliptJzHsLn

8. Արտահայտությունը, որը հայտնի է ինչպես «Հենլոնի ածելի», նկարագրում է հանցավոր մտադրության միտումը, ինչը իրականում բացատրվում է սովորական սխալմամբ: Այն հնչում է այսպես. «Երբեք մի վերագրեք հանցավոր մտադրությանը այն, ինչը շատ հեշտ կարելի է բացատրել պարզ հիմարությամբ»:

9. Մի մարդ, վաճառելով իր ունեցածը (ներառյալ հագուստը), գնաց Լաս Վեգաս, դրեց վաճառքից գոյացած ամբողջ գումարը ($136 000) 50/50 հնարավորություն ունեցող ռուլետկա խաղի վրա և հաղթեց:

10. Վիետնամական պատերազմի ժամանակ, ամերիկացի զինվորները, որպես թմրանյութ, սովորել էին C4 պլաստիկ պայթուցիչ ուտել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
10 կարճ փաստ, որոնք կզարգացնեն Ձեր էրուդիցիան
Ինչի՞ համար ենք սիրում տարբեր Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին