Նվիրվում է ապրիլյան պատերազմում մարտիրոսացած մեր հերոսներից մեկի՝ Սաշա Գալստյանի անմար հիշատակին.
Դեռ չբոլորած քո 20 տարին,
Անվախ կանգնեցիր դու մեր սահմանին,
Խիզախ ու հպարտ պաշտպանեցիր մեզ՝
Տալով քո կյանքը, վտանգելով քեզ:
Քաջ ու արի դու զինվոր հայոց,
Մեր հպարտություն, մեր կրակ ու բոց,
Դու մեր հրեշտակ, մեր կյանքի պաշտպան,
Դու խորհրդանիշ հայ խիզախության:
Չվախեցար դու թշնամու արկից,
Շտապեցիր օգնության դեպ առաջին գիծ,
Չկանգնեցրեց քեզ ոչ մի կրակոց,
Չէ՞ որ տաքարյուն զինվոր ես հայոց…
Կանգնել է կողքիդ ողջ Մեծամորդ,
Ավաղ, մենակ թողեցիր դու մորդ…
Հիմա աշխարհը մահդ է սգում,
Իսկ անմահ հոգիդ բոլորս ենք զգում,
Այս լռության մեջ լսվում է մի կանչ՝
Թույլ տուր խոնարհվեմ սրբությանդ առաջ…
Զոհվեցիր դու հանուն անկախության,
Արցախի հերոս՝ ՍԱՇԱ ԳԱԼՍՏՅԱՆ…
Հրապարակման ներկայացրեց՝ Վեհանուշ Հովհաննիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]