fbpx

Հակառակորդի առանձին խմբավորումներ դարձյալ փորձել են դիրքեր գրավել. ԼՂՀ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնում քիչ առաջ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին վերջին օպերատիվ  տվյալները: ԼՂՀ ՊԲ օպերատիվ շտաբի պետ գնդապետ Առուստամյանը հայտնեց, որ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո էլ շփման գծի ողջ երկայնքով կրակը շարունակվել է: Հյուսիսային ուղղությամբ ականանետեր են օգտագործել: Արևելյան ուղղությամբ և հարավում` ավելի մեծ տրամաչափի ականանետեր, իսկ հյուսիսում տանկը խփել է սանիտարական մեքենային: 

Բացի այդ այսօր առավոտյան առանձին խմբավորումներ հյուսիսի ուղղությամբ մի քանի անգամ փորձել են հարձակում գործել և գրավել դիրքեր, նրանց փորձերը հաջողության չեն հասել: Մարտական գործողությունների ողջ ընթացքում կորուստները կազմում են` 32 զոհ,  3 զոհերը, որ ավելացել են, երեկվա զոհերը չեն, նրանք  անհայտ կորածներից են, որոնց թիվը նվազել է` հասնելով 25-ի, 121 վիրավոր:

ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց նաև այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմում է մնացել հայկական դիրք: «Այդ լեռը ռազմավարական նշանակություն չի կարող ունենալ, գագաթի մակերեսը կազմում է 5 մետր, ընդհանուր լանդշաֆտի համեմատ բարձրությունը 20 մետր, դիրքերի համակարգի մեջ էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի:

Քարվաճառի դեպքով տարվում է ծառայողական քննություն, վերջնական որակավորում առայժմ չի տրվել:

Աղբյուրը՝ www.yerkir.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հակառակորդի առանձին խմբավորումներ դարձյալ փորձել են դիրքեր գրավել. ԼՂՀ ՊԲ
ԹԵՍՏ. Ձեր ուղեղն աշխատում է անթերի, եթե առանց դժվարանալու պատասխանեք բոլոր հարցերին