fbpx

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»։ Մեջբերումներ վիպակից

Ներկայացնում ենք Ռիչարդ Բախի հանրահայտ վիպակից ուշագրավ մեջբերումներ.

Արագությունը ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։

Մեր մեծամասնությունը միշտ էլ դանդաղ է շարժվել առաջ։

Քանի կյանք է  հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու իշխելը։

Հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։

Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհը ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։

Երկինքը ոչ տարածության է և ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարյալ լինելն է։

Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։

Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։

Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ։

Գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը։

Փշրե՛ք ձեր մտքի կապանքները, և կփշրեք նաև ձեր մարմնի կապանքները։

Մենք ազատ ենք գնալու ուր ուզում ենք, և լինելու այնպիսին, ինչպիսին կանք։

Դու ազատ ես այստեղ և այժմ լինելու այնպիսին, ինչպիսին քո ես-ն է, քո իսկական ես-ը, և ոչինչ չի կարող խանգարել քեզ։

Պետք է թոթափել ազատությունը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։

Մենք համբերությամբ փորձում ենք հաղթահարել մեր հնարավորությունների նախապես տրված սահմանները։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»։ Մեջբերումներ վիպակից
5 սխալ որոնց համար կափսոսաք արդեն 20 տարուց