fbpx

Ուսուցանող առակ խաբեության մասին

Հիշի՛ր, որ քո ընտրած չափման միավորով էլ քեզ կչափեն…

Մի աղքատ մարդու կին հաց էր թխում, իսկ հետո այս մարդը այն վաճառում էր տեղի մթերային խանութում: Կինը թխում էր 1 կգ զանգված ունեցող հացեր: Ստացված եկամուտով էլ ընտանիքը գոյատևում էր:

Բայց մի անգամ խանութպանը սկսեց կասկածել հաց վաճառող աղքատ մարդու ազնվության մեջ և որոշեց կշռել հացերը: Պարզվեց, որ հացերից յուրաքանչյուրը կշռում էր ոչ թե 1 կգ, այլ 900 գրամ: Դա շատ բարկացրեց խանութպանին:

Մյուս առավոտ, երբ այդ նույն աղքատը եկավ խանութ, խանութպանը բարկացած ասաց.

– Այլևս չբերես ինձ քո հացը: Միևնույնն է այլևս քեզնից ոչինչ չեմ գնելու: Խաբեբա: Դու ինձ ասում էիր, որ հացերը կշռում են մեկ կիլոգրամ, այն դեպքում, որ իրականում դրանք 900 գրամ են: Ես թույլ չեմ տա ինձ հիմարեցնել:

Խեղճը կախեց գլուխը, կկոցեց աչքերը և ասաց.

– Մենք, պարոն, կշեռք չունենք… Որպես չափորոշիչ ես միշտ օգտագործել եմ քեզնից գնած շաքարավազի կիլոգրամը: Դրանով ենք ես ու կինս կշռում հացերը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ուսուցանող առակ խաբեության մասին
ԹԵՍՏ. Հականիշները հայերենում։ Քանի՞ միավոր կհավաքեք