fbpx

Խորիմաստ առակ. Փոքրիկն ու մատիտները

Այս առակը կսովորեցնի Ձեզ կյանքին նայել ավելի ճիշտ և իմաստություններ գտնել ամենահասարակ բաներում:

Փոքրիկը նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.

– Դու ի՞մ մասին ես գրում:

Տատիկը դադարում է գրել, ժպտում է և պատասխանում.

– Գուշակեցիր, ես գրում եմ քո մասին: Բայց կարևորը այն չէ, թե ինչ եմ գրում, այլ այն, թե ինչով եմ գրում: Ես կուզեի, որ դու, երբ մեծանաս, դառնաս այնպիսին, ինչպիսին է այս մատիտը…

Փոքրիկը հետաքրքրությամբ նայում է մատիտին, բայց յուրահատուկ ոչինչ չի նկատում:

– Սա սովորական մատիտ է, ինչպես բոլոր մատիտները:

– Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դիտում իրերը: Այս մատիտը օժտված է հինգ որակով, որոնք անհրաժեշտ են քեզ, եթե ուզում ես կյանքը ճիշտ և հեշտ ապրել:

Առաջինը՝ դու կարող է հանճար լինել, բայց երբեք չպետք է մոռանաս Ուղորդող Ձեռքի գոյության մասին: Մենք այդ ձեռքը անվանում ենք Վերին ուժեր: Վստահիր այդ ուժին և սովորիր զգալ այն:

Երկրորդը՝ գրելու համար ես ստիպված էի սրել մատիտը: Այս գործողությունը մի փոքր ցավոտ է նրա համար, բայց փոխարենը, դրանից հետո մատիտը ավելի հստակ է գրում: Հետևաբար՝ կարողացիր դիմանալ ցավին, հիշելով, որ այն վեհացնում է քեզ:

Երրորդը՝ եթե օգտվում ես մատիտից, ապա միշտ հնարավոր է ջնջել ռետինով այն, ինչ համարում ես սխալմունք կամ ոչ պետքական: Հիշիր, որ ինքդ քեզ ուղղելը ոչ միշտ է որ վատ է: Հաճախ դա միակ տարբերակն է ճիշտ ճանապարհից չշեղվելու համար:

Չորորդը՝ Մատիտում կարևորը փայտը չէ, ինչից այն պատրաստված է, և ոչ էլ նրա ձևը, այլ գրաֆիտը, որը գտնվում է նրա ներսում: Այդ պատճառով միշտ մտածիր այն մասին, թե ինչ է կատարվում քո ներսում:

Եվ վերջապես հինգերորդը՝ մատիտը միշտ իր ետևից հետք է թողնում: Նույն կերպ դու էլ ես քո ետևից հետք թողնում քո արարքներով և այդ պատճառով մտածիր ամեն մի քայլդ կատարելուց առաջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Խորիմաստ առակ. Փոքրիկն ու մատիտները
Թեստ. Արդյո՞ք լավ հիշողություն ունեք