Իմ մեջ կրակն է սիրո բոցկլտում,
Իսկ Քո մեջ անտարբերության սառը սառույցը,
Ես սիրուց արդեն գլուխս եմ կորցնում,
Իսկ դու տանում ես հերթական զրույցը:
Ասա՛ ու՞ր կորչեմ, գոնե այդ ասա՛,
Ասա՛ ո՞նց ապրեմ, գոնե մի լռի՛ր:
Սիրտս լեցուն է Քո գովքով անսպառ.
Մնա, խնդրում եմ, միայն մի լքիր:
Թույլ տուր գոնե Քեզ հեռվից սիրել,
Տեսքովդ շնչել, Քեզանով ապրել…
(Տառապանքն է լոկ երևի բաժինն իմ)
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓