fbpx

Սթեյս Կրամեր «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»: Մեջբերումներ գրքից

Երիտասարդ գրող Սթեյս Կրամերի «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գիրքը դեռահաս Գլորիա Մակֆինի մասին է։ Գլորիան 16 տարեկան է, ապրում է Ֆլորիդայում։ Նա լուռ և փխրուն աղջիկ է։ Անպատասխան սիրո, ծնողների բաժանության, դավաճանության պատճառով նա որոշում է ինքնասպանություն գործել 50 օր հետո։ Այսպիսով, նա ունի 50 օր, որպեսզի գտնի պատճառներ մեռնելու կամ ապրելու համար։

Իսկ մենք ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր մեջբերումներ այդ գրքից.

Մենք չենք կարողանում տարբերել լավ մարդկանց, վատ մարդկանցից, այդ պատճառով վստահում ենք ամեն պատահական մարդու:

Սերը միայն ցավ է բերում: Այն կարծես թմրանյութ լինի. սկզբում դու լավ ես զգում, հետո աստիճանաբար սկսում ես մահանալ:

Գիտես, մահը ամենավատ բանը չէ, որ քեզ հետ կարող է պատահել:

Ես կսիրեմ կյանքը միայն այն ժամանակ, երբ որևէ մեկը կսիրի ինձ:

Որևէ բան ձեռք բերելու համար նախ պետք է ինչ-որ բան զոհաբերել:

Ի՞նչ տարբերություն, ինչ կլինի վաղը կամ մեկ շաբաթից: Գլխավորն այն է, որ դու այսօր քեզ լավ զգաս: Կյանքը մեկն է, և չի կարելի բաց թողնել երջանիկ պահերը, քանի որ դրանք այլևս երբեք չեն կրկնվի:

Շատ դժվար է մոռանալ նրան, ով դարձել է քո կյանքի իմաստը:

Դու կատու չես: Դու չես ունենա պահեստային ութ կյանք: Այդ պատճառով ապրիր այնպես, որ քո մահից հետո, քեզ դեռ երկար հիշեն:

Երևի միայն ինչ-որ մեկի հետ բաժանության ժամանակ ենք մենք հասկանում, թե ինչքան թանկ է այդ մարդը մեզ համար:

Եթե դու ինչ-որ բան ես ուզում, դու պարտավոր ես դրան հասնել, և թքած բոլոր սկզբունքերի, վախերի ու ուրիշների կարծիքների վրա:

Սխալները՝ կյանքի դասերն են: Միայն նրանց շնորհիվ ենք մենք հասկանում, ինչն է լավ, իսկ ինչը վատ: Դա մեր հայելին է դեպի շրջապատող աշխարհ:

Հրապարակման ներկայացրեց՝ Նունե Եսայանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սթեյս Կրամեր «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»: Մեջբերումներ գրքից
10 պատճառ, թե ինչու դուք երբեք չպետք է հանձնվեք