fbpx

Հետաքրքիր փաստեր սուրճի սիրահարների համար

Այսօր, սուրճը աշխարի ամենատարածված ըմպելիքներից է: Առաջարկում ենք մի քանի հետաքրքիր փաստ սուրճի մասին.

1. Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավել) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե բարելավման էֆեկտը ցնդում է: Առողջ չափահաս մարդը օրական կարող է խմել 350 – 500 մգ կոֆեին:

2. Սուրճը խմում ենք , իսկ սուրճի մրուրն ի ՞նչ ենք անում: Իհարկե, երբեմն դրանով բախտ են գուշակում, բայց ընդհանրապես դեն է շպրտվում: Սակայն դուք կզարմանաք, եթե իմանաք` որքան կարևոր է սուրճի մրուրը:Սուրճի մրուրը ոչ պակաս քան ինքը՝ սուրճը, շատ արժեքավոր բաներ է պարունակում՝ վիտամիններ, էնզիմներ, հակաօքսիդանտներ: Դրանք օգտակար են ձեր մաշկի համար: Սուրճի մրուրից հրաշալի սկրաբ է ստացվում, որը լավ մաքրում է մահացած բջիջներն ու սննդարար նյութերով մաշկը սնում: Պարզապես հավաքեք երկու-երեք գավաթ սուրճի մրուրը և ցնցուղ ընդունելիս մաշկը տրորեք դրանով, թողեք մի քանի րոպե ու մաքրեք: Մաշկը կդառնա շատ հարթ ու թավշյա:
Եթե դուք թխահեր եք՝ սուրճը ձեր մազերին գեղեցիկ երանգ ու փայլ կտա: Դրա համար մազերը ողողեք թարմ ու գոլ սուրճով: Եթե ուզում եք ազատվել թեփից ու առողջացնել գլխի մաշկը’ սուրճի մրուրը տրորեք գլխի մաշկին՝ մազարմատների մոտ: Թողեք 3-5 րոպե, ապա մազերը խնամքով լվացեք:

3.Սուրճը հրաշալի հատկություն ունի՝ տհաճ հոտերը վերացնում է՝ առանց իրերին սուրճի հոտ հաղորդելու: Սուրճի մրուրը չորացրեք ու լցրեք մի քանի շերտ թանզիֆի կամ հին զուգագուլպայի մեջ: Մրուրով պարկիկը դրեք պահարանում, զգեստապահարանում, մի խոսքով ցանկացած վայրում, որտեղ տհաճ հոտերի կուտակում եք զգում: Սա նաև արդյունավետ միջոց է՝ սառնարանի տհաճ հոտից ազատվելու համար: Հին կոշիկների մեջ ներծծված տհաճ հոտից ևս կարելի է ազատվել սուրճի օգնությամբ: Սկզբում պետք է մրուրը չորացնել, հետո պարկով դնել կամ ուղղակի լցնել կոշիկի մեջ: Մի քանի օրից հետո կոշիկից մրուրը թափ տվեք:

4. Սուրճի մրուրը հրաշալի պարարտանյութ է: Այն ոչ միայն բերքատվությունն է բարձրացնում, այլև պտուղներն ավելի խոշոր դարձնում, իր հոտով պայքարում վնասակար միջատների դեմ:
Շատերն են սուրճն օգտագործում խմորեղենի և աղանդերի բաղադրության մեջ: Բայց քչերը գիտեն, որ սուրճի մեջ կարելի է նախապես թրջել նաև միսը, որպեսզի այն ավելի փափկի ու նուրբ համ ստանա:

5. Սուրճը՝ առանց հավելանյութերի, գրեթե առանց կալորիաների ըմպելիք է: 230 մգ սուրճը ընդամենը 2 կկլ է պարունակում, որոնք փոքր քանակությամբ սպիտակուցներից ու մոնո-ոչհագեցած յուղերից են:

6. Սուրճի ծառերը 3-4 տարվա ընթացքում են հասունանում, սակայն դրանք 20-30 տարվա բերք են կրում իրենց վրա:

Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հետաքրքիր փաստեր սուրճի սիրահարների համար
Ադամանդե մոլորակ և այլմոլորկային կյանք: Տարվա տիեզերական սենսացիաները