fbpx

Սովորական փայլաթիթեղի օգտագործաման 10 տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն

Հնարամիտ մարդիկ չեն դադարում սովորական իրերի ոչ սովորական օգտագործման տարբերակներ փնտրել։ Երևի յուրաքանչյուր խոհանոցում կգտնվի փայլաթիթեղ (фольга), որոնք տնային տնտեսուհիները օգտագործում են կամ մթերքի պահպանման համար կամ թխվածք թխելուց։ Պարզվում է նրա օգտագործման բնագավառը շատ ավելի լայն է, քան կարելի է պատկերացնել։

Ահա փայլաթիթեղի օգտագործման 10 ոչ ստանդարտ իդեաներ.

1. Արծաթի փայլեցում

foil-lifehack-1

Խամրած արծաթե զարդերը կարելի է փայլեցնել սոդայի, փայլաթիթեղի և եռացրած ջրի օգնությամբ։ Համապատասխան ամանի հատակը պատեք փայլաթիթեղով, դրեք դրա վրա արծաթե զարդը, լցրեք զարդի վրա բավական քանակությամբ սոդա։ Վերջում, այդ ամենի վրա լցրեք եռացրած ջուր, իսկ մի քանի րոպե հետո մի լավ պարզաջրեք զարդը և այն կփայլի ինչպես նորը։

2. Մետաղի վրայից ժանգի հեռացում

foil-lifehack-2

Փայլաթիթեղից կարելի է սարքել «խոզանակ», որի օգնությամբ հեշտությամբ կարելի է հեռացնել ժանգը։

3. Պլաստիկ տոպրակի փակում

foil-lifehack-3

Եթե ձեզ հարկավոր է «զոդել» մթերքներով լի բաց տոպրակը, օգտվեք այս պարզ հնարքից։ Տոպրակի ծայրերը փաթաթեք փայլաթիթեղով և զգուշությամբ, տաք արդուկով անցեք ծայրերի վրայով։

4. Ձագար

foil-lifehack-37

Եթե ձեռքի տակ չկա ձագար, ապա այն կարելի է պատրաստել փայլաթիթեղով։

5. AAA մարտկոցներ AA-ի փոխարեն

foil-lifehack-5

Եթե հեռակառավարման վահանակում կամ այլ տեխնիկայում հանկարծակիորեն լիցքաթափվել են մարտկոցները, դրանք ժամանակավոր կարելի է փոխարինել ավելի փոքր մարտկոցներով՝ փայլաթիթեղը օգտագործելով որպես հաղորդիչ։

6. Գրիլի համար նախատեսված ճաղերի մաքրում

foil-lifehack-6

Ճաղերի առանց քիմիայի օգտագործման և արագ մաքրման համար կարելի է օգտագործել փայլաթիթեղի գնդված կտոր։

7. Մազերի գանգրացում

foil-lifehack-7

Մազերը ավելի երկար կպահպանեն իրենց ձևը, եթե գանգրացման ժամանակ մազերի փնջերը փաթաթել փայլաթիթեղով։

8. Բանանի պահպանում

foil-lifehack-8

Եթե փաթաթել բանանի պոչիկները փայլաթիթեղով, դրանք ավելի երկար կպահպանվեն և ավելի ուշ ձեռք կբերեն սև բծեր։

9. Մկրատի սրում

foil-lifehack-9

Մկրատով մի քանի կտրվածքներ արեք փայլաթիթեղի վրա և մկրատը կսրվի։

10. Հագուստի ավելի արագ արդուկում

foil-lifehack-10

Արդուկվող հագուստի տակ տեղադրելով փայլաթիթեղ, կարելի է զգալիորեն արագացնել արդուկելու պրոցեսը։

Աղբյուրը՝ novate.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սովորական փայլաթիթեղի օգտագործաման 10 տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն
3 Կենդանակերպի նշան, որոնք ամենաշատ ուշադրությունն են պահանջում