fbpx

Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» – Լեգենդ Նարցիսի մասին

Մի սիրունադեմ տղա ամեն օր գնում էր մոտիկ առվի ափը՝ հիանալու իր գեղեցկությամբ։ Նա այնքան էր զմայլված իրենով, որ մի օր էլ ընկավ ջուրը ու խեղդվեց, և առվի ափին մի ծաղիկ աճեց, որին «նարցիս» (հայերեն՝ նարգիզ – Ա.Վ.) անունը տվեցին։

«Երբ Նարցիսը մեռավ, եկան անտառի աստվածները՝ ոգիները և տեսան, որ քաղցրահամ առուն արցունքից աղի է դարձել։

— Ինչո՞ւ ես լալիս,— հարցրեցին ոգիները։

— Լալիս եմ Նարցիսի համար,— պատասխանեց առուն։

— Զարմանալի չէ, որ լալիս ես Նարցիսի համար,— ասացին անտառի աստվածները։— Չնայած մենք բոլորս ամեն օր վազում էինք նրա ետևից այս սիրուն անտառով, ի վերջո, դու միակն էիր, որ կարող էիր մոտիկից զմայլվել նրա գեղեցկությամբ։

—Իսկ Նարցիսը գեղեցի՞կ էր,— հարցրեց առուն։

— Ո՞վ կարող է այդ բանն իմանալ ավելի լավ, քան դու,— պատասխանեցին ապշած ոգիները։— Չէ՞ որ նա էր, վերջապես, որ ամեն օր խոնարհվում էր քո ջրերի վրա։ Առուն երկար ժամանակ լուռ էր։ Հետո ասաց.

— Ես լալիս եմ Նարցիսի համար, բայց երբեք մտքովս չի անցել, թե նա գեղեցիկ է։ Լալիս եմ Նարցիսի համար, որովհետև ամեն անգամ, երբ նա ծնկի էր գալիս իմ ափերին, ես նրա աչքերի խորքում տեսնում էի իմ գեղեցկության արտացոլումը»։

Հրապարակման ներկայացրեց՝ Դավիթ Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» – Լեգենդ Նարցիսի մասին
Վոլոդյա Հովսեփյան – Գնա