Հստակ այն մասին, թե որտեղից են հայտնվում պրոբլեմների մեծ մասը։ Կարդացեք և պրոբլեմները ձեր կյանքում հաստատ կնվազեն…
Գնում էր ասպետը անապատով։ Երկար էր նրա ճանապարհը։ Ճանապարհին նա կորցնում է ձիուն, սաղավարտը և զրահը։ Մնում է միայն թուրը։ Ասպետը սոված էր և նրան տանջում էր ծարավը։ Հանկարծ, հեռվում նա լիճ է տեսնում։ Հավաքում է նա իր մնացած բոլոր ուժերը և գնում ջրի մոտ։
Սակայն լճի մոտ նստած էր երեքգլխանի հրեշը։ Ասպետը հանում է թուրը և ամբողջ ուժով սկսում մարտնչել հրեշի հետ։ Մեկ օր մարտնչեց, երկու օր մարտնչեց։ Նրան հաջողվեց կտրել հրեշի երկու գլուխները։ Երրորդ օրը հրեշը ուժասպառ ընկավ։ Նրա կողքը ուժասպառ ընկավ նաև ասպետը, ով այլևս ուժ չուներ ոտքերի վրա կանգնելու և թուրը բռնելու համար։ Եվ այդ ժամանակ, հավաքելով վերջին ուժերը, հրեշը հարցրեց.
– Ասպետ, իսկ դու ի՞նչ էիր ուզում։
– Ջուր խմել։
– Դե խմեիր էլի, ո՞վ էր քեզ խանգարում…