Կարլ Գուստավ Յունգին կարելի է կոչել դրական հոգեբան և փիլիսոփա:
Ձեզ ենք ներկայացնում Ֆրեյդի աշակերտի 20 մեջբերումները, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ և ընդունել ինքներդ ձեզ:
Մի պահիր նրան, ով հեռանում է քեզնից: Այլապես չի գա նա, ով գալիս է դեպի քեզ:
Այն ամենը, ինչ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է բերել ինքնաճանաչման:
Եթե դուք օժտված մարդ եք, դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան ստացել եք: Դա նշանակում է, որ կարող եք ինչ-որ բան տալ:
Երկու անձի հանդիպումը նման է երկու քիմիական տարրի հանդիպման՝ եթե կա չնչին ռեակցիա, փոխվում են երկու տարրերն էլ:
Ամենածանր բեռը, որ դրվում է երեխայի ուսերին՝ դա իր ծնողների չապրած կյանքն է:
Այն ամենը, ինչ մեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, թույլ է տալիս հասկանալ ինքներս մեզ:
Քո տեսիլքները կպարզվեն միայն այն ժամանակ, երբ կկարողանաս հայացք նետել սրտիդ: Ով դուրս է նայում՝ տեսնում է միայն երազներ, ով նայում է իր մեջ՝ արթնանում է:
Միայնությունը պայմանավորված է ոչ թե շրջապատում մարդկանց բացակայությամբ, այլ անհնարությամբ մարդկանց հետ խոսել այն մասին, ինչը քեզ էական է թվում, կամ քո աշխարհհայացքի անընդունելի լինելը ուրիշների կողմից:
Ցույց տվեք ինձ հոգեկան առողջ մարդու՝ և ես նրան կբուժեմ:
Մենք ձգտում ենք դեպի անցյալ, ծնողների մոտ, և դեպի առաջ՝ մեր երեխաների մոտ, դեպի ապագա, որը երբեք մենք չենք տեսնի, բայց որի մասին ուզում ենք հոգ տանել:
Այն, ինչին դիմադրում ես՝ մնում է:
Դեպրեսիան նման է սևազգեստ տիկնոջ: Եթե նա եկել է, դուրս մի վռնդիր նրան, այլ հրավիրի սեղանի մոտ, ինչպես հյուրի և լսիր այն, ինչի մասին նա մտադրված է պատմել:
Պատահում է, որ ձեռքերը ավելի լավ են կարողանում լուծել այն հանելուկը, որի դեմ անզոր է ինտելեկտը:
Երազները՝ փոքրիկ, լավ թաքցված դուռ է, որը տանում է այն ի սկզբանե տիեզերական գիշերվան, որտեղ գտնվում էր հոգին՝ մինչ գիտակցության ծնունդը:
Ով չի անցել սեփական կրքերի քավարանով, նա մինչև վերջ չի հաղթահարել այն:
Ձեր հայացքը կպարզվի միայն այն ժամանակ, երբ կկարողանաք հայացք նետել սեփական հոգուն:
Ես այն չեմ, ինչ ինձ հետ պատահել է, ես այն եմ՝ ինչ որոշել եմ դառնալ:
Մենք կարող ենք մտածել, որ ամբողջապես ղեկավարում ենք ինքներս մեզ: Սակայն ընկերը կարող է պատմել մեր մասին այնպիսի բաներ, որի մասին պատկերացում անգամ չունենք:
«Կախարդական»՝ ուղղակի այլ բառ հոգեկանը նկարագրելու համար:
Մեր անձերը մեզ շրջապատող աշխարհի մի մասն են, և դրանց գաղտնիքը նույնպես անսահման է:
Աղբյուրը՝ adme.ru