20-րդ դարի սկզբներին, երիտասարդ հրեան գալիս է նյու յորքյան հանրաճանաչ րաբբիի մոտ և ասում, որ ուզում է ուսումնասիրել Թալմուդը:
– Դու արամերեն գիտե՞ս, – հարցնում է րաբբին:
– Ոչ:
– Իսկ եբրայերեն:
– Ոչ:
– Իսկ մանուկ ժամանակ ուսումնասիրե՞լ ես Թոուր:
– Ոչ րեբբե: Բայց դուք մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի փիլիսոփայության ֆակուլտետը և նոր եմ պաշտպանել փիլիսոփայությունից գիտական ատենախոսությունս՝ Սոկրատի փիլիսոփայության տրամաբանություն թեմայով: Եվ այժմ, որպեսզի լրացնեմ իմ գիտելիքներում մնացած բաց տեղերը՝ ուզում եմ մի փոքր Թալմուդ ուսումնասիրել:
– Դու պատրաստ չես Թալմուդ սովորել, – պատասխանում է րաբբին, – սա մարդու կողմից գրված ամենախորը գիրքն է: Բայց քանի որ դու պնդում ես, ես հատուկ քո համար կկազմակերպեմ տրամաբանության թեստ: Կկարողանաս լուծել այն՝ ես կպարապեմ քո հետ:
Երիտասարդը համաձայնվում է և րաբբին շարունակում է.
– Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:
Երիտասարդ փիլիսոփայի աչքերը զարմանքից «դուրս են պրծնում».
– Սա՞ է տրամաբանության թեստը:
Րաբբին գլխով է անում:
– Դե իհարկե նա, ում դեմքը մրոտ է:
– Ճիշտ չէ: Մտածիր տրամաբանորեն՝ նա, ով մրոտ դեմք ունի, կնայի մաքուր դեմքովին և կմտածի, որ իր դեմքն էլ է մաքուր: Իսկ նա, ում դեմքը մաքուր է, կնայի մրոտի դեմքին և կմտածի որ ինքն էլ է կեղտոտվել և կգնա լվացվելու:
– Խորամանկ է մտածված, – հիացմունքով ասում է երիտասարդը: – Րաբբե, տուր ինձ ևս մեկ թեստ:
– Շատ լավ երիտասարդ: Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:
– Բայց դուք նոր բացատրեցիք՝ նա ում դեմքը մաքուր է:
– Ճիշտ չէ: Երկուսն էլ կգնան լվացվելու: Մտածիր տրամաբանորեն՝ նա, ով մաքուր դեմք ունի, կնայի մրոտին և կմտածի, որ իր դեմքն էլ է մրոտված: Իսկ նա, ով մրոտված է, կտեսնի որ երկրորդը գնում է լվացվելու՝ կհասկանա, որ ինքն էլ է մրոտված և նույնպես կգնա լվացվելու:
– Ես այդ մասին չէի մտածել: Ապշելու բան է: Ես տրամաբանական սխալ էի թույլ տվել: Րեբբե, խնդրում եմ, ևս մեկ թեստ:
– Շատ լավ: Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:
– Դե… երկուսն էլ կգնան լվացվելու:
– Ճիշտ չէ: Նրանցից ոչ ոք էլ չի գնա լվացվելու: Մտածիր տրամաբանորեն՝ Նա, ով մրոտված է, կնայի նրան, ում դեմքը մաքուր է և չի գնա լվացվելու: Իսկ նա, ում դեմքը մաքուր է, կտեսնի որ մրոտվածը չի գնում լվացվելու՝ կհասկանա, որ իր դեմքը մաքուր է, և նույնպես չի գնա լվացվելու:
Երիտասարդ փիլիսոփան սկսում է հուսահատվել:
– Բայց հավատացեք, ես կարող եմ Թալմուդ սովորել: Հարցրեք մեկ այլ բան:
– Լավ, երկու մարդ իջնում են ծխատար խողովակով….
– Ա՜խ, Աստվա՜ծ… ոչ մեկն էլ չի գնա լվացվելու…
– Ճիշտ չէ: Այժմ դու համոզվեցիր, որ Սոկրատի փիլիսոփայության տրամաբանությունն իմանալը բավական չէ, որպեսզի Թալմուդ սովորես: Ասա ինձ, ինչպե՞ս կարող է այնպես պատահել, որ երկու մարդ իջնելով միևնույն խողովակով՝ նրանցից մեկը մրոտի դեմքը, իսկ մյուսը ոչ: Արդյո՞ք չես հասկանում: Այս հարցը ամբողջությամբ անիմաստ է: Եվ եթե դու ծախսես քո ամբողջ կյանքը՝ պատասխանելով անիմաստ հարցերի, ապա քո բոլոր պատասխանները նույնպես զրկված կլինեն իմաստից: