fbpx

Ամանորյա հրաշք

2000 թվականն էր: Կար մի  ծայրահեղ աղքատ ընտանիք, որում ապրում էին ծնողներն իրենց 3 երեխաներով: Ամանորը մոտենում էր, բայց ոչ իրենց համար: Տանը կար ընդամենը 1 հաց և 1 երշիկ: Երեխաները դիմեցին մայրիկին ասելով.

-Մայրիկ, մայրիկ մենք ուզում ենք երշիկ ուտել:

– Ամանոր է, և սա մեր միակ սնունդն է, որ կարող ենք առաջարկել հյուրերին:

– Ախր, մայրիկ մենք քաղցած ենք,- կամացուկ ավելացրեց փոքրը:

-Աղոթեք Աստծուն և Նա ձեզ կպատասխանի:

Երեխաները մտան իրենց սենյակ և սկսեցին աղոթել: Արդեն երեկո էր, հայրը գնաց դուռը փակելու և դռան առաջ տեսավ մի մեծ շուն, մեծ տոոպրակը ատամներով ամուր պահած: Հայրը փորձեց պաշտպանվել հսկա շնից, իսկ շունը տոպրակը քցելով փախավ: Հայրը վերցրեց տոպրակը, բացեց և տեսնելով երշիկները բարկացավ.

– Երեխաներս լացում են 1 երշիկի համար, իսկ հարուստներն այնքան ունեն, որ շներին են տալիս:

Առավոտը բացվեց, հարցրին բոլոր հարևաններին, սակայն ոչ մեկինը չէին այդ երշիկները: Բացելով տոպրակը տեսան այն բոլոր երշիկները, որոնք աղոթել և խնդրել էին Աստծուց: Հավատացեք հրաշքներին, դրանք անպայման իրականություն կդառնան:

Հրապարակման ներկայացրեց՝ Ամելիա Սիմոնյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag