fbpx

Այս փոքրիկ առակում մեր կյանքի ամբողջ էությունն է

Առաջին օրը Աստված ստեղծեց կովին և ասաց. «Ֆերմերի հետ գնա դաշտ և աշխատիր ամբողջ օրը, ծնիր հորթուկներ, հոգ տար նրանց մասին, մարդուն կաթ տուր և կերակրիր նրա ընտանիքը։ ես տալիս եմ քեզ 60 տարի կյանք»։ Ի պատասխան, կովը վրդովվեց. «Դու ուզում ես, որ ես 60 տարի ապրեմ այդքան ծանր կյանքո՞վ։ Ավելի լավ է թող ինձ 20-ը, իսկ մնացածը ետ վերցրու»։ Եվ Աստված կատարեց կովի խնդրանքը։

Երկրորդ օրը Աստված ստեղծում է շանը և ասում. «Նստիր ամբողջ օրը տան առջև և հաչա բոլոր անծանոթների վրա։ Ես քեզ տալիս եմ 20 տարի կյանք»։ Շունը նույնպես չի ցանկանում այդքան երկար կյանք և խնդրում է Աստծուց. «Ես չեմ ուզում այդքան երկար նստել և հաչալ։ Տուր ինձ 10-ը, իսկ մնացածը վերադարձնում եմ քեզ»։ Աստված հոգոց է հանում և համաձայնվում։

Երրորդ օրը Աստված ստեղծում է կապիկին և ասում. «Չարաճճիություններ արա, զվարճացրու և ուրախացրու մարդկանց։ Ես դրա համար քեզ տալիս եմ 20 տարվա կյանք»։ Կապիկը նունպես իր վրդովմունքն է հայտնում. «Դա այնքան տաղտկալի է հիմարություն անել մի ամբողջ 20 տարի։ Շունը քեզ վերադարձրեց 10 տարին, ես նույնպես ուզում եմ այդպես վարվել»։ Աստված համաձայնվում է և կատարում խնդրանքը։

Չորորդ օրը Աստված ստեղծում է մարդուն և ասում. «Կեր, խմիր, սիրով զբաղվիր և վայելիր կյանքը։ Քեզ պետք չէ ոչինչ անել, ուղղակի վայելիր կյանքը։ Ես կտամ քեզ 20 տարի կյանք»։ Բայց մարդուն դա քիչ թվաց, և նա ասաց Աստծուն. «Ի՞նչ, ընդամենը 20 տարի՞։ Ախր դա այնքան քիչ է։ Ես համաձայն չեմ։ Լսիր, եկ ես վերցնեմ իմ 20 տարին, գումարած դրան ևս այն 40 տարիները, որոնք քեզ վերադարձրեց կովը և այն 20-ը որ վերադարձրեցին շունը և կապիկը։ Միասին կստացվի 80 տարի։ Համաձա՞յն ես»։ Աստված համաձայնվում է և կատարում մարդու խնդրանքը։

Ահա թե ինչու ենք մենք առաջին 20 տարում ոչինչ չանում, այլ միայն ուտում, խմում, զվարճանում և վայելում ենք կյանքը։ Հաջորդ 40 տարիները տաժանակիր աշխատում ենք, որպեսզի ընտանիք պահենք, հետո 10 տարի զվարճացնում ենք թոռներին, իսկ վերջին 10 տարին՝ նստում ենք տան առջև և «հաչում» բոլոր անցող, դարձողների վրա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.14 из 5 )
MediaMag
Այս փոքրիկ առակում մեր կյանքի ամբողջ էությունն է
Հայրիկը իր 6 տարեկան տղայի նկարներին կենդանի շունչ է հաղորդում