fbpx

Լավատեսն ու վատատեսը։ Առակ կյանքի հանդեպ վերաբերմունքի մասին

Հիշեք ընտրությունը միշտ Ձերն է…

Սա մի պատմություն է երկվորյակների մասին։ Նրանցից մեկը հույսերով լի լավատես էր, իսկ մյուսը նվնվան, անհույս վատատես, ում ոչինչ չէր ուրախացնում։ Ծնողները անհանգստանալով, տանում են նրանց հոգեբանի մոտ։

Հոգեբանը՝ ծնողներին պլան է առաջարկում, որպեսզի հավասարեցնի երկվորյակների կյանքի հանդեպ վերաբերմունքը.

– Մյուս ծննդյան տոնին, թող ձեր երեխաները նվերները բացեն տարբեր սենյակներում։ Վատատեսին նվիրեք ամենալավ նվերները, որ կարող եք ձեզ թույլ տալ։ Իսկ լավատեսին նվիրեք տուփով գոմաղբ։

Ծնողները հետևեցին խորհրդին և համբերատար սկսեցին սպասել արդյունքներին։ Երբ նրանք ականջ դրեցին վատատեսի սենյակի դռնից, լսեցին, թե ինչպես է նա բարձրաձայն բողոքում.

– Համակարգչի գույնը դուրս չի գալիս…, կարող եմ գրազ գալ, որ հաշվիչը շուտ շարքից դուրս կգա…, ես գիտեմ, որ մեկը ավելի մեծ խաղալիք ավտոմեքենա է ստացել…

Ծնողները մոտեցան լավատեսի սենյակին և տեսան, որ փոքրիկ լավատեսը ուրախ-ուրախ վեր է նետում գոմաղբով լի տուփը։ Տղան հրճվում էր.

– Դուք ինձ չեք խաբի։ Եթե այսքան գոմաղբ կա, ուրեմն պոնին մոտակայքում է….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լավատեսն ու վատատեսը։ Առակ կյանքի հանդեպ վերաբերմունքի մասին
ԹԵՍՏ․ Միայն ամենաբազմագիտակ մարդիկ կարող են ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին