fbpx

Առակ 10 կովերի մասին կամ ինչ արժե կինը

Մի անգամ, երկու նավաստի դուրս են գալիս ամբողջ աշխարհով ճանապարհորդելու, որպեսզի գտնեն իրենց բախտը։ Հասնում են նրանք մի կղզու, որտեղ տեղի բնիկ ցեղերից մեկի առաջնորդը ուներ երկու աղջիկ։ Մեծը՝ գեղեցկուհի, իսկ փոքրը՝ … ոչ այդքան։

Նավաստիներից մեկը ասում է ընկերոջը.

– Վերջ, ես գտա իմ երջանկությունը։ Մնում եմ այստեղ և ամուսնանում առաջնորդի աղջկա հետ։

– Այո, դու ճիշտ ես։ Առաջնորդի մեծ աղջիկը իսկական գեղեցկուհի է։ Դու ճիշտ ընտրություն ես կատարել։ Ամուսնացիր։

– Դու ինձ չհասկացար ընկերս, ես ամուսնանում եմ փոքր աղջկա հետ։

– Ի՞նչ է, գժվե՞լ ես։ Չէ՞ որ նա այնպիսին է… դե ոչ այդքան։

– Դա իմ որոշումն է և ես կանեմ դա։

Ընկերը շարունակում է ճանապորհորդությունը դեպի երջանկության որոնումներ։

Պետք է նշել, որ ցեղում կար սովորություն՝ հարսի համար հարկավոր էր վճարել կովերով։ Լավ հարսը ուներ բարձր գին՝ 10 կով։

Բերում է նա իր հետ 10 կով և մոտենում առաջնորդին.

– Առաջնորդ, ես ուզում եմ ամուսնանալ աղջկադ հետ, և ահա դրա դիմաց տալիս եմ քեզ 10 կով։

– Դա լավ ընտրություն է։ Իմ մեծ աղջիկը՝ խելացի է, գեղեցկուհի և նա արժե 10 կով։ Ես համաձայն եմ։

– Ոչ, առաջնորդ, դու ինձ չհասկացար։ Ես ուզում եմ ամուսնանալ փոքր աղջկադ հետ։

– Դու կատակո՞ւմ ես։ Չե՞ս տեսնում, որ նա այնպիսին է… դե ոչ այդքան։

– Ես ուզում եմ ամուսնանալ հենց նրա հետ։

– Լավ, բայց որպես արդար մարդ՝ ես չեմ կարող վերցնել 10 կով, նա այդ արժեքը չունի, ես նրա դիմաց կվերցնեմ 3 կով, ոչ ավել։

– Ո՛չ, ես ուզում եմ վճարել հենց 10 կով։

Նրանք ամուսնացան։

Անցնում են տարիներ և ճանապարհորդող ընկերը, արդեն իր նավով, որոշում է տեսության գալ իր հին ընկերոջը և իմանալ ինչպես է նրա կյանքը։ Հասնում է։ Քայլում է ափով, հանկարծ նրան է հանդիպում ոչ երկրային գեղեցկությամբ մի կին։ Նա հարցնում է կնոջից, թե ինչպես գտնել ընկերոջը։ Կինը ցույց է տալիս ճանապարհը։ Մտնում է տուն և տեսնում ընկերոջը, իսկ նրա շուրջը երեխաներ են վազվզում և թռչկոտում։

– Ինչպե՞ս ես։

– Երջանիկ եմ։

Այստեղ ներս է մտնում այն ոչ երկրային գեղեցկությամբ կինը։

– Ահա, ծանոթացիր, սա իմ կինն է։

– Ինչպե՞ս։ Ի՞նչ է, երկրորդ անգա՞մ ես ամուսնացել։

– Ոչ, նա հենց այն կինն է։

– Բայց դա ինչպե՞ս է հնարավոր։ Ինչպե՞ս է նա այսքան փոխվել։

– Իսկ դու իրենից հարցրու։

Մոտենում է ընկերը կնոջը և հարցնում.

– Ներիր ինձ իմ անտակտության համար, բայց ես հիշում եմ ինչպիսին էիր դու, … դե ոչ այդքան։ Ի՞նչ է տեղի ունեցել, որ դու դարձել ես այսքան գեղեցիկ։

– Ուղղակի մի անգամ ես հասկացա, որ արժեմ 10 կով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առակ 10 կովերի մասին կամ ինչ արժե կինը
Համբույրի աշխարհագրություն. 6 անսովոր ավանդույթ ամբողջ աշխարհից