Շատ հին ժամանակներում, Աստված կերտում է 10 տղամարդ և ամեն մեկին կցում իր գործին: Մեկը հող էր մշակում, մյուսը հոտ արածացնում, երրորդը ձուկ որսում և այլն: Որոշ ժամանակ անց գալիս են նրանք Արարչի մոտ և ասում.
– Հայր մեր, մենք կարծես թե ամեն ինչ ունենք, սակայն այնուամենայնիվ ինչ-որ բան է պակասում: Շատ տխուր են անցնում օրերը:
Աստված նրանց խմոր է տալիս և ասում.
– Թող Ձեզնից յուրաքանյուրը իր նման կին կերտի, ում ինչպես դուր է գալիս՝ գեր, սլացիկ, բարձրահասակ, ցածրահասակ… Իսկ հետո ես նրանց մեջ շունչ կփչեմ:
Իսկ հետո Աստված ամանի վրա դրված շաքարներ է բերում և ասում.
– Այստեղ տաս կտոր շաքար է: Վերցրեք ամեն մեկդ մեկ հատ, հետո դա կտաք Ձեր կնոջը, որպեսզի կյանքը քաղցր լինի:
Բոլորը լսեցին և արեցին այնպես, ինչպես Աստված էր ասել:
Բայց հանկարծ Աստված բարկանում է.
– Ձեր մեջ խաբեբա կա: Իրականում ամանի վրա տասնմեկ կտոր շաքար էր: Ո՞վ է վերցրել երկու կտոր:
Տղամարդիկ լռում էին:
Եվ այն ժամանակ, երբ նրանք կերտեցին կնոջը, Աստված վերցրեց նրանց, խառնեց և ետ վերադարձրեց տղամարդկանց: Ում ո՞ր կինը բաժին հասավ՝ հայտնի չէ:
Այդ օրվանից՝ 10 տղամարդուց 9-ին թվում է, որ ուրիշի կինը ավելի քաղցր է… Չէ՞ որ նա կերել է շաքարի ավելորդ կտորը: Եվ միայն մեկը գիտի, որ բոլոր կանայք էլ միանման գեղեցիկ են, քանի որ շաքարի ավելորդ կտորը ինքն է կերել: