Ձեր առջև 10 զարմանալի փաստեր են տարբեր թեմաներով.
Կոյաբզեզները ունակ են կողմնորոշվել տարածության մեջ նույնիսկ այն դեպքում, երբ ոչինչ հնարավոր չէ տեսնել, բացի Ծիր Կաթինից և մի քանի վառ աստղերից։ Սա մեր մոլորակի միակ միջատն է, որը կարողանում է կազմել իր ուղղին՝ կախված երկնային մարմինների դիրքից։
Ի սկզբանե, «ֆուտբոլ» արտահայտությունը (foot+ball թարգմանվում է՝ ոտք+գնդակ) ոչ մի ընդհանուր բան չուներ գնդակին հարվածելու հետ։ Այս արտահայտությամբ բնորոշում էին այն խաղերը, որոնք խաղում էին ոչ թե ձիու վրա նստած, այլ «ոտքի վրա»։ Այսինքն խաղ հասարակ մարդկանց համար։
2007թ., Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրավիրում է նկարիչ Դեյվիդ Չոին պատկերազարդել գրասենյակի պատերը։ Չնայած նրան, որ Facebook-ի բիզնես նախագիծը Չոին թվում էր «աբսուրդային և անիմաստ», լինելով ազարտային խաղացող, նա գերադասում է աշխատավարձը ստանալ երիտասարդ ֆիրմայի ակցիաների տեսքով, այլ ոչ թե փողի։ Այժմ Չոի ակցիաների գինը գնահատվում է 200 միլիոն։
Չիրլիդերշի էֆեկտը՝ գիտականորեն ապացուցված հոգեբանական ֆենոմեն է։ Դրա էությունը կայանում է նրանում, որ աղջիկները խմբերում արտաքնապես ավելի գրավիչ տեսք ունեն, քան առանձին-առանձին։
1978թ. 19 ամյա օդաչու Ֆրեդերիկ Վալենտիչը, թռնելով Ավստրալիայի վրայով, կապնվում է Մելբուրնի օդային երթևեկության կառավարման հետ և հաղորդում, որ իրեն հետևում է տարօրինակ օդանավ։ Օդաչույի վերջին հաղորդագրությունն այսպիսին էր. «Այս տարօրինակ օբյեկտը կրկին կախվել է իմ վրա։ Այն կախված է… և այն ինքնաթիռ չէ»։ Դրանից հետո Վալենտիչի ինքնաթիռը անհետացավ, և մինչ այսօր նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Բազեների մոտ երբեմն առաջանում են սեքսուալ հակումներ մարդու հանդեպ։ Այդ դեպքերում, այս որսորդական թռչուններ բազմացնողները թույլ են տալիս բազեներին «զուգավորվել» իրենց գլխի հետ, նախապես հագնելով հատուկ գլխարկ, որն ունի սերմերը հավաքելու համար նախատեսված գրպաններ։
«Ներեք իմ ֆրանսերենը» ժարգոնային արտահայտությունը, որը սովորաբար արտահայտում են որևէ անպարկեշտությունից հետո՝ առաջացել է 19-րդ դարում։ Այդ ժամանակներում, անգլախոսները խոսակցության մեջ հաճախ էին օգտագործում ֆրանսերեն արտահայտություններ, որպեսզի ցուցադրեն իրենց բարձր սոցիալական դիրքը։ Ընդ որում նրանք անընդհատ ներողություն էին խնդրում, քանի որ լսողների մեծ մասը չէր տիրապետում ֆրանսերենին։ Որոշ ժամանակ անց, մարդիկ սկսեցին «քողարկել» իրենց հայհոյանքները, ներկայացնելով դրանք, որպես ֆրանսերեն արտահայտություններ։
Տխրահռչակ սերիական մարդասպան Ռիչարդ Չեյզը կատարում էր իր չարագործությունները միայն այն տներում, որոնց մուտքի դուռը կողպված չէր։ Նա համարում էր, որ կողպված դուռը վկայում է այն մասին, որ նա սպասված հյուր չէ։
Որոշ մրջյուններ ունակ են ճանաչել իրենց հայելու մեջ։ Փորձարկման ընթացքում նրանք նկատում և մաքրում էին իրենց վրա քսված գունային կետերը։ Բայց երբ կետերը անտեսանելի էին անզեն աչքի համար՝ մրջյունները դրանք չէին մաքրում։
Սթիվ Ջոբսը օգտվում է բժշկական գրանցման համակարգի սողանցքից, որպեսզի խուսափելով ընդհանուր հերթից ստանա դոնորային լյարդ։ Չնայած ծայրահեղ անհրաժեշտության բացակայության, նրան փոխպատվաստման վիրահատություն են կատարում՝ 16 հազար այլ մարդկանցից շուտ, ովքեր արդեն մի քանի տարի լյարդի փոխպատվաստման հերթի մեջ էին գրանցված։