fbpx

Ծերունական իմաստություն. սովորիր ճանաչել մարդկանց։ Շատ օգտակար առակ

Մարդկանց չճանաչելը՝ մարդկային ամենամեծ թերություններից մեկն է։ Ամեն մեկը երևի բազում օրինակներ կարող է բերել, թե ինչպես է ընկերությունը քարուքանդ եղել և ինչպես են լավագույն ընկերները դարձել ոխերիմ թշնամիներ…

Այս առակը կօգնի մարդկանց հետ հարաբերություններին նայել մեկ այլ անկյունից և ճանաչել մարդկանց։

Մի անգամ, նստած գետի ափին զրուցում էին ծեր իմաստունն ու աշակերտը։ Աշակերտը հարցնում է.

– Օ՜, մեծագույն իմաստուն, դու այնքան իմաստուն ես, և մորուքդ վաղուց զարդարվել է ճերմակով, հուշիր ինձ, ինչպե՞ս հիմարս կարողանամ ճանաչել մարդկանց։ Ո՞ւմ վստահել և ումի՞ց խուսափել։

– Սիրտը քո դեռ շատ երիտասարդ է իմ բարեկամ։ Սակայն իմաստությունը կարող է օգտակար լինել յուրաքանչյուր տարիքում և այդ պատճառով կբացեմ քեզ մի գաղտնիք։ Առաջին հերթին խուսափիր տեսքով հնազանդից։ Մի փառաբանիր նրան և մի գրկիր։ Եթե տեսնում ես, որ երիտասարդը կամ ծերունին քո հանդեպ չափազանց հնազանդություն է ցուցաբերում՝ խուսափիր նրանից, ինչպես կրակից։

– Ես չեմ հավատում իմ ականջներին։ Իմաստուն, բացատրիր ինձ, ինչպե՞ս կարող է այդպես լինել, – զարմանում է աշակերտը։

– Այդ մարդը կլինի առաջինը, ով քեզ կդավաճանի, ով կզրպարտի քո անունը՝ երբ կշրջվես, – հոգոց հանելով պատասխանում է ծերունին։

– Այդ դեպքում ո՞ւմ վստահել, – հարցնում է աշակերտը։

– Վստահիր նրանց, ով պարզ է քո հետ, և միշտ ասում է քեզ ճշմարտությունը՝ ինչպիսին էլ որ այն լինի։ Որովհետև, երբ դժբախտությունը թակի դուռդ, այդ մարդիկ առաջինը կգան քեզ օգնության։

Իմաստունը մտամոլոր լռում է, մի պահ նայում արևին, որն արդեն մայր էր մտնում և կամաց ասում. «իրական հնազանդությունը միշտ աննկատ է, այդ պատճառով այն դժվար է գտնել, բայց երբ գտնես նրան՝ նա երբեք քեզ չի դավաճանի»։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ծերունական իմաստություն. սովորիր ճանաչել մարդկանց։ Շատ օգտակար առակ
Մարդկության համար 7 իրական վտանգ, որոնց ոչ մի կերպ չեն ուզում հավատալ