Պատմության մեջ կա մի մարդ, ում անունը արդեն իսկ ասոցացվում է իմաստության հետ։ Դա հրեական 3-րդ արքա, լեգենդար Սողոմոնն է, ով իր թագավորությունը բերեց բարձրագույն ծաղկունքի։
Մենք հավաքել ենք նրա մտքերից մի քանիսը, որտեղ արտացոլված է հազարամյակներով ստուգված փորձը.
Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի: Ծնվելու և մահանալու ժամանակ: Քանդելու և կառուցելու ժամանակ։ Լռելու և խոսելու ժամանակ:
Երբ նույիսկ հիմարն է լռում, նա կարող է իմաստուն թվալ:
Խոսք ես տվել, կատարիր: Ավելի լավ է չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:
Երկուսով ավելի լավ է, քան միայնակ, քանի որ ընկնելու դեպքում, միմյանց կբարձրացնեն: Բայց մեծ վիշտ է, եթե մեկն ընկնում է, սակայն նրան բարձրացնող ուրիշը չկա:
Իմաստուն կինն իր տունն է շենացնում, իսկ հիմարը՝ քանդում այն սեփական ձեռքերով:
Գիտեմ՝ ավելի մեծ երջանկություն չկա, քան սեփական գործերով ուրախանալը, քանի որ հենց դրա մեջ է մարդու ձեռքերումը:
Ով փոս է փորում, հենց նա էլ հայտնվում է դրա մեջ: Իսկ ով կգլորի քարը վերև, հենց նրա վրա էլ ետ կգլորվի այն:
Չկա մարդ, ով կվերահսկի քամուն, և մահվան ժամի վրա չկա վերահսկողություն և արձակուրդ չկա պատերազմին, և չի փրկի անբարիշտին անաստվածությունը։
Ով հետևում է իր խոսքերին, փրկում է հոգին, իսկ ով բամբասում է, նրան վիշտ է սպասվում:
Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մարդն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը:
Հարստությունը զայրույթի պահին չի կարող օգնել: Իսկ ճշմարտությունը կփրկի մահից:
Եթե ոսկե մատանին խոզի քթին է, ուրեմն կինը գեղեցիկ ու անխոհեմ է:
Խելամիտները տեսնում են վիշտը և շրջանցում այն, իսկ անփորձները շարժվում են առաջ և պատժվում:
Կարևորը իմաստությունն է. իմաստություն ձեռք բեր և ամեն գնով փորձիր զարգացնել միտքդ:
Զայրույթը դաժան է, ցասումը՝ անհաղթահարելի: Իսկ ո՞վ կարող է դեմ կանգնել նախանձին…
Ով ողջերի շարքում է, նրա համար դեռ հույս կա:
Ատելությունը խնդիրներ ու տարաձայնություններ է ստեղծում, իսկ սերը՝ ծածկում է բոլոր մեղքերը:
Ավելի օգտակար է իմաստությունը, քան հիմարությունը. ինչպես օգտակար է լույսը, քան խավարը: Բայց միևնույն ճակատագրին
կարժանանան և իմաստունը, և հիմարը:
Նույնիսկ ծիծաղելիս է սիրտդ ցավում, և ցանկացած երջանկություն տխրությամբ է ավարտվում:
Կգա հպարտություն, կգա անարգում, իսկ հեզությամբ՝ իմաստություն: