Դուք կիմանաք, թե ինչ հիվանդություններ են կապված աչքի գույնի հետ և թե ինչու է պետք աշխատանքի ընդունել շագանակագույն աչքեր ունեցող բրյունետներին…
Մարդու աչքերի գույնը որոշվում է աչքի ծիածանաթաղանթի պիգմենտացիայով։ Աչքի ամենատարածված գույներն են.
Մոխրագույն
Շագանակագույն
Սև
Կապույտ
Ավելի հազվադեպ են հանդիպում աչքի այնպիսի երանգներ, ինչպիսիք են.
Մաքուր կանաչ
Բաց շագանակագույն (ճահճային)
Սաթագույն կամ դեղին
Սակայն աչքի գույնը կարող է ոչ միայն ծառայել որպես ի հայտ եկած հիվանդությունների ինդիկատոր, այլ նաև հուշել, թե մոտ ապագայում մարդը առողջության հետ կապված ինչ պրոբլեմների առջև կարող է կանգնել։
Գիտնականները գտել են, որ կապուտաչյաները ավելի հակված են ալկոհոլիզմին, քան նրանք, ովքեր ունեն ավելի մուգ ծիածանաթաղանթ։
Աշխատանքի ընթացքում կապ է նկատվել աչքերի գույնի և սպիրտային ըմպելիքների չարաշահման հակումների միջև։ Պարզվել է, որ գեները, որոնք պատասխան են տալիս մարդու բաց աչքերի համար և մարդու ալկոհոլիզմին հակումների համար՝ շղթայված են միմյանց։
Բայց կապուտաչյաները կարող են մխիթարվել նրանով, որ իրենք բոլորից քիչ են հակված հիվանդանալ այնպիսի հիվանդությունով, ինչպիսին է՝ վիտիլիգոն։ Այս հիվանդությունը, ի հայտ է գալիս մելանին պիգմենտի անհետացման հետևանքով և խաթարվում է մաշկի պիգմենտացիան։ Արտաքնապես վիտիլիգոն՝ դա մարդու մաշկի վրա սպիտակ հետքեր են։
Աշխատանքի ընթացքում հաջողվեց ոչ միայն բացահայտել 13 գեն, որոնք պատասխանատու են հիվանդության զարգացման համար, այլ նաև պարզել, որ շագանակագույն աչքերով մարդիկ բոլոից շատ են հակված ենթարկվել վիտիլիգոյին։
Չնայած կապուտաչյաները գտնվում են ռիսկայնության գոտուց դուրս, բայց ամենայն հավանականությամբ նրանք հակված են ենթարկվել մելանոմայի (մաշկի չարորակ ուռուցք) առաջացման ռիսկին։
Պետք է նշել, որ աչքի գույնի հետ են պայմանավորված ոչ միայն հիվանդությունները, այլ այն, թե ինչպես է մարդ ընկալվում շրջապատի կողմից։
Պարզվել է, որ շրջապատի կողմից ամենամեծ վստահությունն ունեն շագանակագույն աչքեր ունեցողները։
Հետագա ուսումնասիրությունները հաստատեցին, որ ճշմարտացիության հետ են ասոցացվում նաև դիմագծերը, որոնք բնորոշ են մուգ աչքերով մարդկանց՝ ավելի լայն քիթ և այտոսկրեր, նաև մեծ քիթ։ Բացի այս ամենից, շագանակագույն ծիածանաթաղանթ ունեցողները իշխող մարդու տպավորություն են թողնում, ում շրջապատող մարդիկ պատրաստ են ենթարկվել։
gazeta.ru