Հեղինակ MediaMagԿարդալու տևողությունը 2 րոպեԴիտումներ1.1k.Հր․ ամսաթիվ
Այս հոդվածը ամենայն հավանականությամբ շատ դուր կգա այն կանանց և աղջիկներին, ովքեր սիրում են լուսանկարվել և ցանկանում են, որպեսզի լուսանկարներում միշտ անթերի տեսք ունենան։
Այս նյութը կօգնի Ձեզ իմանալ ինչպես ընդգծել բնական գեղեցկությունը և թաքցնել արտաքին թերությունները (եթե իհարկե այդպիսիք կան)։ Նաև սկսնակ լուսանկարիչները այստեղ կգտնեն մի քանի օգտակար խորհուրդներ։
1. Հայացք ուսի վրայով։ Շատ պարզ և արդյունավետ դիրք դիմանկարի համար։
2. Մի մոռացեք ձեռքի դիրքերի մասին։ Գլխավոր օրենքը՝ դաստակները ոչ մի դեպքում չպետք է լինեն հարթ և լարված՝ ձեռքերում պետք է զգացվի փափկություն և ճկունություն։
3. Հիանալի էֆեկտի կարելի է հասնել՝ օգտագործելով անկյունագիծը։
4. Եվս մեկ գրավիչ դիրք՝ կիսապառկած։ Այսպիսի լուսանկարի համար, լուսանկարչական ապարատը պետք է լինի գետնի/հատակի մակարդակին։
5. Այս դիրքը թույլ է տալիս մոդելին խաղալ ձեռքերի հետ և դնել դրանք առջևում։ Այսպիսի նկարները հատկապես գեղեցիկ են ստացվում բնության գրկում, խոտերի և ծաղիկների մեջ։
6. Այս դիրքը՝ հրաշալի միջոց է կազմվածքը ամբողջ գեղեցկությամբ ցուցադրելու համար։ Տվյալ դեպքում մեծ նշանակություն ունի նաև մոդելի ուրվագծի և ֆոնի մեծ կոնտրաստը։
7. Եվս մեկ պարզ դիրք, որը թույլ է տալիս ստանալ ապշեցուցիչ լուսանկարներ։ Եվ նորից, լուսանկարչական ապարատը պետք է լինի գետնի/հատակի մակարդակին։
8. Այս դիրքը հարմար է յուրաքանչյուր կազմվածքի տեր կանանց։
9. Քնքուշ և չարաճճի դիրք։Հրաշալի է ստացվում յուրաքանչյուր ինտերիերում։
10. Պարզ և շահավետ դիրք, որը թույլ է տալիս ցուցադրել գեղեցիկ կազմվածքը։
11. Նստած դիրքի ևս մեկ տարբերակ։
12. Ետ գցեք մազերը և մի փոքր ճկեք մեջքը։ Այսպիսի դիրքը թույլ է տալիս կազմվածքին ավելի գրավիչ երևալ։
13. Մարմինը մի փոքր թեքված է , իսկ ձեռքերը դրված են ետևի գրպանում։ Պարզ, բայց նույն ժամանակ անչափ էլեգանտ դիրք։
14. Մոդելը մի փոքր թեքված է առաջ՝ նայելով ուղիղ օբյեկտիվին։ Դա թույլ է տալիս ընդգծել հմայիչ ֆորմաները։
15. Ձեռքերը գլխավերևում են, ամբողջ մարմինը հենված է մեկ ոտքին, իսկ մյուս ոտքը թուլացված է։ Այս դիրքը սազում է գեղեցիկ կազմվածքով կանանց։
16. Ամբողջ հասակով լուսանկարվելու դիրքերը բազմազան են։ Այս դիրքը կարելի է վերցնել որպես հիմք և փորձարկել տարբեր ձևերով։
17. Դիրք, որը ճառագում է հանգիստ և բնականություն։
18. Այս դիրքի դեպքում, կանացի մարմինը պետք է հիշեցնի անգլերեն «S» տառը։ Ամբողջ մարմինը հենված է մեկ ոտքի վրա, ձեռքերը թուլացած են։
19. Ամենաէֆեկտիվ դիրքերից մեկը՝ բազմաթիվ տարբերակներով։
20. Ռոմանտիկ, նուրբ դիրք։ Փորձեք օգտագործել տարբեր կտորեղեններ, որպեսզի կերպարը ավելի զգայուն դարձնելու համար։
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: