Առաջարկում ենք ինտերնետի մասին ամենատարօրինակ և զարմանալի փաստերը, որոնք կարող են էականորեն ազդել համացանցում սերֆինգի (անցում կայքից կայք) հանդեպ Ձեր վերաբերմունքի վրա:
1. «Ինտերնետ սերֆինգ» տերմինը 1992թ. հորինել է ամերիկացի գրադարանավար Jean Armour Polly-ը: Առաջին անգամ այն օգտագործվել է ամսագրային հոդվածում և պատկերվել է այն համակարգչային մկնիկի գորգի վրա՝ սերֆինգի նկարներով:
2. Մոլորակի գլխավոր սթրիմինգ ծառայության՝ Spotify -ի այժմյան ամենապոպուլյար երգը շվեդ դիջեյ Avicii-ի «Wake Me Up» թրեքն է:
3. Twitter-ում առաջին գրառումը արվել է այդ ծառայության հիմնադրի՝ Ջեկ Դորսի կողմից, 2006թ. մարտի 21-ին:
4. Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան հաշվի կարգաթիվը 4-ն է: Ամենայն հավանականությամբ նրան են պատկանում նաև 1-ից 3-ը: Բայց ներկա պահին դրանցից յուրաքանչյուրի որոնումը տանում է ոչ մի տեղ:
5. Միջազգային մասշտաբի առաջին ռուսական հաջողված ինտերնետ նախագիծը՝ դա ecwid կայքերի անվճար կոնստրուկտորն է, որի մեկնարկը տրվել է 2009թ.: Ներկա պահին նրա լսարանը հաշվարկվում է ավելի քան 500 հազար մարդ՝ ամբողջ աշխարհից:
6. Առաջին տեսանյութը, որը տեղադրվել է YouTube-ում՝ դա «Ես կենդանաբանական այգում» հոլովակն է, որը հրապարակվել է 2005թ. ապրիլի 23-ին: Հետաքրքրական է, որ տեսանյութը մինչ այժմ գոյություն ունի և այն ունի ավելի քան 24 միլիոն դիտում:
7. Յուրաքանչյուր որոնողական հարցում Google-ում, հաղթահարում է, միջինում, 2500 կմ՝ մինչև ֆիրմայի տեղեկատվության մշակման կենտրոն և ետ է վերադառնում հարցում իրականացնողին, որոնման արդյունքով:
8. Ուզո՞ւմ եք հայտնվել անցյալի ինտերնետում: Բարի գալուստ «Տիեզերական ջեմ» ֆիլմի պաշտոնական էջ, որի մեկնարկը տրվել է 1996թ. և որը գոյություն ունի մինչ այսօր: Այն տարբերվում է դասական, 90-ականներին կայքերի տիպիկ դիզայնով: Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ շարժական նկարներ և ձայնային էֆեկտներ:
9. Ամեն օր Google-ում հարցումների 16-20%-ը, դրանք նախկինում ոչ մի տեղ չօգտագործված արտահայտություններ են:
10. Sina Weibo-ն՝ Twitter-ի չինական նմանակն է և այն ունի ավելի քան 280 միլիոն օգտատեր:
11. Իսկ ինքը՝ Twitter-ը, ընդամենը 255 միլիոն:
12. Google-ի գովազդային Adwords համակարգում ամենաթանկարժեք բառը՝ դա «insurance» է (ապահովագրում): Ամեն քլիքի համար՝ գովազդատուն պատրաստ է վճարել 55 դոլար:
13. Tumblr հարթակում ամենապոպուլյար բլոգ է համարվում Minecraft Updates-ը, որը նկարագրում է «Մայնքրաֆթ» առցանց խաղի նորությունները:
14. YouTube-ում ամենապոպուլյար հոլովակը՝ դա Gangnam Style-ն է, որի դիտումների քանակը անցել է 2 միլիարդը:
15. Առաջին էլեկտրոնային նամակը ուղարկվել է ամերիկյան ծրագրավորող Ռեյ Թոմիլսոնի կողմից: 1971թ. նա ինքն իրեն հաղորդագրություն է ուղարկում, որի բավոնդակությունն էր՝ «QWERTYUIOP»:
16. Պատմության մեջ, առաջին սփամ հաղորդագրության տարածման համար պատասխանատու է համակարգիչներ վաճառող Gary Thuerk-ը, ով այդպիսով գովազդում էր իր ապրանքները դեռևս 1978թ.:
17. Համացանցում առաջին գրանցված դոմենը՝ դա Symbolics.com-ն է: Ամերիկյան Symbolics Inc. ֆիրման այն գրանցել է 1985թ.:
18. Համակարգչային ստեղնաշարի վրա տպելու արագության համաշխարհային ռեկորդը պատկանում է բրիտանացի դեռահասին:
19. Այսպիսի տեսք ուներ Facebook-ը 2004թ.:
20. Ծանոթության ամենահին ծառայություններից մեկը համացանցում՝ Match.com-ն է: Զույգերի մոտ, որոնք ծանոթացել են այս ծառայության շնորհիվ, ծնվել են արդեն ավելի քան միլիոն երեխա:
21. 2008թ. փետրվարի 26-ին, Մայնցի (Գերմանիա) համալսարանի կլինիկան բացեց բաժին՝ հատուկ համակարգչային խաղերից և ինտերնետից կախվածություն ունեցող հիվանդների համար:
22. 2004թ., Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-ը ասպետ է կարգում HTML լեզվի և www ցանցի գյուտարար Թիմ Բերներս Լիին:
23. Այսօրվա դրությամբ ինտերնետը 8707 օրեկան է: Այս ինֆորմացիայի հավաստի և ակտուալ վիճակը կօգնի իմանալ՝ այս էջը: