fbpx

12 շշմեցուցիչ տարբերություններ տղամարդու և կնոջ միջև

Երբ տղամարդը կնոջը ասում է. «դու իմ գանձն ես», նա նույնիսկ չի էլ կասկածում, որքան ճշմարիտ են իր խոսքերը։ Կնոջ օրգանիզմում պարունակվող ոսկին միջինում 5-6 անգամ շատ է, քան տղամարդու օրգանիզմում։

Mediamag.am-ը հրապարակում է 12 տարբերություն տղամարդու և կնոջ միջև.

1. Կանանց մաշկը ավելի բարակ և չոր է։ Կապակցող հյուսվածքների յուրահատուկ կառուցվածքի և պրոգեստերոն հորմոնի շնորհիվ, կանացի մաշկը ավելի արագ է ձգվում։ Տղամարդկանց մոտ՝ այն ավելի ճկուն է։

2. Կանանց մոտ սիրտը ավելի փոքր է, և այդ պատճառով ավելի արագ է բաբախում։ Եթե տղամարդկանց մոտ րոպեյում այն զարկում է միջինը 72 անգամ, կանանց մոտ՝ զարկում է 90 անգամ։ Ձախ սրտային կամերայի պատերը կանանց մոտ ավելի բարակ են և ավելի առանձգական, քան տղամարդկանց մոտ։ Այդ պատճառով բարձր արյան ճնշումը նրանց համար նվազ վտանգավոր է։

3. Կանանց մազարմատները գլխի մաշկի մեջ նստած են 2մմ-ով ավելի խորը, քան տղամարդկանց մոտ։ Այդ պատճառով դրանք ավելի քիչ են թափվում։

4. Տղամարդկանց գլխուղեղի զանգվածը գրեթե 14%-ով մեծ է կանանց գլխուղեղի զանգվածից։ Բայց մյուս կողմից, կանանց մոտ գլխուղեղի կիսագնդերը կապված են կրկնակի անգամ շատ նյարդերով, քան տղամարդկանց մոտ։ Այդ մատճառով մտային գործընթացը կանանց մոտ ավելի արագ է ընթանում։

5. Եվրոպայի բնակչուհիները միջինում 6 տարի ավելի երկար են ապրում տղամարդկանցից։ Պատճառը, ամենայն հավանականույթմաբ այն է, որ կանայք հորմոնալ առումով ավելի արագ են դուրս գալիս սթրեսից, սնվում են ավելի քիչ ճարպոտ սնունդով, զգալի չափով քիչ են ծխում, նաև ալկոհոլիկների տոկոսն է նրանցում ավելի քիչ։

6. Կանանց օրգանիզմում հեղուկի պարունակությունը կազմում է 50-60%, այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ այդ թիվը հավասար է 60-70%։ Տղամարդու օրգանիզմում միջինում շրջապտույտի մեջ է գտնվում 4,5լ արյուն, իսկ կանանց մոտ՝ 3.5լ։

7. Ինսուլտներ և ինֆարկտները տղամարդկանց մոտ հաճախակի են պատահում նաև այն պատճառով, որ նրանց արյունը զգալիորեն խիտ է, քան կանանց մոտ։ Համաձայն լաբորատոր հետազոտությունների, տղամարդկանց մոտ, ամեն կաթիլ արյան մեջ պարունակվում են միլիոն արյան բջիջ ավելի, քան կանանց մոտ։

8. Ալկոհոլը կանանց ավելի շատ է վնասում, քան տղամարդկանց։ Որոշ մասով այն պատճառով, որ նրանց զանգվածը ավելի փոքր է և որոշ մասով էլ այն պատճառով, որ կանանց մոտ բացակայում է բնութագրական մարսողական ֆերմենտը, որը չեզոքացնում է ալկոհոլը։ Այս ամենի հետևանքով, նույն քանակությամբ ալկոհոլը 30% ավելի շատ է ազդում կանանց վրա։

9. Կանայք ավելի քիչ ագրեսիվ են, քան տղամարդիկ։ Դա կապված է տեստաստերոն հորմոնի հետ, որը տղամարդկային օրգանիզմում 10 անգամ ավելի շատ է արտադրվում, քան կանանց օրգանիզմում։

10. Սիրային անհաջողությունները տղամարդիկ ավելի հեշտ են տանում։ Տանջող հիշողություններից ազատվելու համար նրանց պահանջվում է 3 ամիս, այն դեպքում, երբ կանայք կարող են կարոտել ինչ-որ մեկին 15 ամիս։

11. Ամեն օր տղամարդկանց պահանջվում է 700 կալորիա ավել, քանի որ նյութափոխանակությունը նրանց մոտ ավելի արագ է ընթանում և մարմնի ջերմաստիճանը որպես կանոն ավելի բարձր է։

12. Եվ վերջապես վերջին փաստը. կանանց օրգանիզմում 6 անգամ ավելի շատ ոսկի կա։

Պատրաստվել է՝ seploff.livejournal.com-ի նյութերի հիման վրա


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
12 շշմեցուցիչ տարբերություններ տղամարդու և կնոջ միջև
Ինչ է նշանակում հանրաճանաչ բրենդերի անվանումները