Շատ հաճախ մարդու տրամադրությունը կախված է եղանակից: Արևոտ մայիսյան օրերին կյանքը բոլորովին այլ է թվում, քան ցուրտ նոյեմբերյան երեկոները: Եվ բանը միայն ջերմաչափի վրայի թվերը չեն: Վառ կանաչ խոտը, դեղին խատուտիկները, կարմիր կակաչները ոգեշնչում են և էներգիա հաղորդում մեզ: Իսկ գորշ ծառերն ու թաց ասֆալտը ակամայից մեզ մելամաղձոտ վիճակների մեջ են գցում:
Գույնը՝ դա մեր առօրյայի և տոների կարևոր մասն է: Հոգեբանները պնդում են, որ տան պատերի գույները կարող են ոչ միայն ազդել մեր տրամադրության վրա, այլ նաև ձևավորել մեր ապագան:
Եվ այսպես.
Սպիտակ՝ նոր ծնունդ
Սպիտակը կարող է երջանիկ դարձնել մարդկանց, ովքեր որևէ թարմություն և մաքրություն են ցանկանում իրենց կյանքում: Քնելով և արթնանալով այս լուսավոր սենյակում, Դուք կարծես նորովի կծնվեք: Մարդիկ միշտ կձգտեն դեպի Ձեր առատաձեռն և բաց էությանը: Բայց չզարմանաք, եթե Ձեր սպիատակաձյուն ննջասենյակը երբեմն ձանձրալի թվա: Ուղղակի տրամադրության համար ավելացրեք մի քանի գունագեղ ակսեսուարներ:
Դեղին՝ առողջություն, շարժում և ոգեշնչում
Եթե ուզում եք բոլոր առումներով լավագույն վիճակում լինել՝ ներկեք ննջասենյակի պատերը դեղին գույն: Այս գույնը կփոխի և կոգեշնչի Ձեզ կատարելագործման: Ձեր դեղին ննջասենյակը՝ վառ տոմս է դեպի առողջ կյանք:
Կարմիր՝ կրակ զգացմունքներ
Եթե Ձեզ բավարար չեն վառ էմոցիաներ, կարող եք ավելացնել մի փոքր ռոմանտիկա, Ձեր ընտրությունը կանգնեցնելով կարմիրի վրա: Այս գույնը կրքոտ սիրո հրաշալի ակտիվարար է: Պատրաստ եղեք հանդիպել Ձեր երկրորդ կեսին: Իսկ եթե Դուք արդեն միասին եք, ապա Ձեր սիրո կրակը ավելի ուժգին կբռնկվի:
Կանաչ՝ արդյունավետություն և ստեղծարարություն
Ներկելով ննջասենյակի պատերը կանաչ գույնով՝ Դուք Ձեր կյանք կմտցնեք ստեղծարարություն և հաջողություն: Դուք ուժերի հոսք կզգաք և արդյունավետ կլինեք թե՛ տանը, և թե՛ աշխատավայրում: Շատ հնարավոր է, որ վերջապես բավական շահավետ առաջարկ կստանաք: Անհնար ոչինչ չկա նոր կանաչ ննջասենյակի հետ:
Մանուշակագույն՝ վստահություն և հաջողություն
Մանուշակագույնը Ձեզ վստահություն կնվիրի: Այս ննջասենյակում կթագավորի վստահությունն ու վեհությունը: Դուք կկարողանաք շատ արագ հարգանք ձեռք բերել մտերիմների և գործընկերների շրջանում:
Եթե Դուք միայնակ եք, այժմ ամեն ինչ այլ կերպ կլինի…
Սև՝ հզոր ներուժ
Սևը կսովորեցնի Ձեզ լինել և գործել վստահ: Ձեր գեղեցիկ, սև ննջասենյակը կվերածի Ձեզ իրական մարտիկի, որին միշտ ձգտել եք:
Կապույտ՝ հանգստություն և խաղաղություն
Եթե Դուք հոգնել եք կյանքի բուռն հոսքից, ուշադրություն դարձրեք կապույտ գույնին: Այսպիսի ննջասենյակում Դուք կվայելեք հանգստությունը:
Մոխրագույն՝ ոճ և նրբաճաշակություն
Ճոխ մոխրագույնը Ձեզ առաջին տեղում է դասում ոճի դիրքերում: Գործընկերներն ու հարևաները պատիվ կհամարեն ավելի հաճախակի շփվել Ձեզ հետ: Մարդիկ կուզենան ամեն ինչում նմանվել Ձեզ:
Պաստառներ՝ բազմազան աշխարհ
Եթե Դուք փնտրում եք Ձեզ, փորձեք արտահայտել Ձեզ պաստառների նկարների օգնությամբ: Ընտրեք այն, ինչը Ձեզ կազատի խառնաշփոթությունից և անվստահությունից:
Նարնջագույն՝ էներգիայի աղբյուր
Անընդհատ չի հերիքում էներգիա՞ն: Այդ դեպքում Ձեր տարբերակը նարնջագույնն է: Այս գույնը Ձեր մեջ ուժեր կարթնացնի: