✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Առակ այն մասին, թե ինչպես են հանգամանքները փոխում մարդկանց

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Հրաշալի առակ այն մասին, թե ինչպես նայել կյանքի պրոբլեմներին: Ընտրությունը կախված է միմիայն մեզանից:

Մի անգամ հոր մոտ է գալիս աղջիկը և տխրությամբ ասում.

– Հայրիկ, ես այնքան եմ հոգնել, իմ մոտ աշխատավայրում և անձնական կյանքում անընդհատ պրոբլեմներ են: Այլևս ուժ չունեմ… ինչպե՞ս դիմանամ այս ամենին:

Հայրը պատասխանում է.

– Հիմա ցույց կտամ:

Նա վառարանի վրա դնում է ջրով լի կաթսան, և բերում է գազար, ձու և սուրճ: Ամեն բաղադրամասը տեղադրում է ջրով լի առանձին կաթսայի մեջ: Մի քանի րոպեյից անջատում է վառարանը և հարցնում աղջկան.

– Ի՞նչ եղավ դրանց հետ:

– Դե, գազարն ու ձուն խաշվեցին, իսկ սուրճը լուծվեց, – պատասխանում է աղջիկը:

 – Ճիշտ է, – պատասխանում է հայրը, – բայց եթե մենք ավելի խորը դիտենք, ապա կպարզվի, որ գազարը, որը պինդ էր, եռալուց հետո փափկեց և դարձավ ճկվող: Ձուն, որը փխրուն էր և հեղուկ՝ դարձավ պինդ: Արտաքնապես նրանք նույնն են, բայց ներքուստ փոխվել են ագրեսիվ միջավայրի՝ եռացող ջրի ազդեցության տակ: Նույնն էլ տեղի է ունենում մարդկանց հետ: Արտաքնապես ուժեղ թվացող մարդիկ կարող է կոտրվեն և դառնան թուլամորթ այնտեղ, որտեղ փխրուն ու նուրբերը կարծրանում և դառնում են ուժեղ:

– Իսկ սո՞ւրճը, – զարմացած հարցնում է աղջիկը:

– Սո՞ւրճը: Դա ամենահետաքրքիրն է: Այն ամբողջովին լուծվեց ագրեսիվ միջավայրում և փոխեց այն՝ վերածելով եռացող ջուրը հրաշաբույր ըմպելիքի: Կան մարդիկ, որոնց ոչ մի հանգամանք և իրավիճակ չի կարող փոխել: Նրանք իրենք են փոխում հանգամանքները, իրավիճակները կամ միջավայրը, վերածելով ինչ-որ նոր բանի: Եվ այդ ամենից նրանք գիտելիքներ են քաղում: Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչ դառնալ՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Առակ այն մասին, թե ինչպես են հանգամանքները փոխում մարդկանց
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱՐՆԱՆ ՀԵՏ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց