fbpx

Ո՞վ եք Դուք: Առակ, որ կստիպի Ձեզ մտածել

Որքա՞ն դժվար է երբեմն գտնել պատասխան ամենապարզ հարցերին…

Ամերիկյան Քենեդի օդանավակայանում, լրագրողը հարցում էր անցկացնում «Ի՞նչն է ըստ Ձեզ աշխարհի ամենազզվելի բանը» թեմայով:

Մարդիկ տարբեր բաներ էին պատասխանում՝ պատերազմ, աղքատություն, դավաճանություն, հիվանդություններ… Այդ ժամանակ սրահում էր գտնվում Սուն Սան դզենյան վանականը: Լրագրողը նկատելով բուդայական հագուկապը, մոտենում և հարցը ուղղում է վանականին: Իսկ վանականը նրան հակընդդեմ հարց է տալիս.

– Ո՞վ եք Դուք:

– Ես Ջոն Սմիթն եմ:

– Ոչ, դա անուն է, իսկ ո՞վ եք Դուք:

– Ես հեռուստալրագրող եմ այսինչ այսինչ հեռուստաընկերությունից…

– Ոչ, դա մասնագիտություն է, բայց ո՞վ եք Դուք:

– Ես մարդ եմ, վերջիվերջո…

– Ոչ դա Ձեր կենսաբանական տեսակն է, բայց ո՞վ եք Դուք…

Լրագրողը, վերջապես, հասկանում է թե ինչ նկատի ունի վանականը և բերանը բաց ոչինչ չի կարողանում պատասխանել: Վանականը նկատում է.

– Ահա հենց դա է ամենազզվելին աշխարհում՝ չիմանալ թե ով ես դու:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Ո՞վ եք Դուք: Առակ, որ կստիպի Ձեզ մտածել
Ծիրանի, Սալորի, Թզի չրերի, Չամիչի առողջարար օգտակարության մասին (տեսանյութ)