Մարտական արվեստների վարպետ և շաուլինյան վանական Յան Լեյը թանկարժեք խորհուրդներ է տալիս մարդկանց, ովքեր ցանկանում են մնալ առողջ և որքան հնարավոր է երիտասարդ՝ հոգով և մարմնով:
1. Շատ մի մտածեք: Մտքերը էներգիա են վերցնում: Իսկ անընդհատ մտածմունքներից կարելի է արագ ծերանալ:
2. Մի խոսացեք շատ երկար: Մարդկանց մեծամասնությունը ընտրում է կամ խոսելը կամ գործելը: Ավելի լավ է երկրորդը:
3. Կատարեք 10 րոպեյանոց ընդմիջումներ ամեն 40 րոպեն մեկ: Երբ դուք չափազանց շատ եք կենտրոնացած որևէ բանի վրա, դա խաթարում է տեսողությունը և ներքին հանգստությունը:
4. Երբ երջանիկ եք, կառավարեք Ձեր էմոցիաները: Եթե Դուք կորցնեք կառավարումը՝ դա կվնասի թոքերը:
5. Մի նյարդայնացեք և մի զայրացեք: Դա վատ է անդրադառնում լյարդի և աղիքների վրա:
6. Մի կերեք չափից շատ: Մնացեք միշտ մի փոքր սոված: Որովհետև գերսնվելը կարող է վնասել փայծաղը:
7. Գործերով զբաղվեք առանց շտապելու: Հիշեք ասացվածքը. «Դանդաղ գնաս՝ երկար կգնաս»:
8. Ժամանակ հատկացրեք թուլացմանը: Եթե Դուք կատարում եք միայն ֆիզիկական վարժություններ և չեք զբաղվում մեդիտացիայով, ապա արագ կդառնաք դյուրագրգիռ և կխախտեք ներքին էներգիան:
9. Ժամանակ հատկացրեք ծանրաբեռնվածությանը: Եթե ընդհանրապես չկատարել ֆիզիկական վարժություններ, այլ միայն զբաղվել մեդիտացիայով և գտնվել հանգստության մեջ՝ մարդը արագ դառնում է թորշոմած և քնկոտ:
10. Ուսումնասիրեք Քունգ Ֆու, որի նպատակն է՝ հասնել հավասարակշռության և հարմոնիայի: Կարևոր չէ որքան ժամանակ կպահանջվի: Կարևորը գտնել այն ինչ պետք է Ձեզ և Ձեր մարմնին: