Մարդը հսկայական ժամանակ է անց կացնում քնելով՝ հետևաբար և ննջարանում։ Եվ թեկուզ աստղերը մեծամասամբ ժամանակ չունեն 10 ժամանոց կանոնավոր քնի, սակայն նրանք նույնպես մարդ են և նույնպես ցանկանում են ունենալ հարմարավետ, լուսավոր, երբեմն խիստ, իսկ երբեմն էլ ճոխ ննջարաններ։
Եվ այսպես Ձեզ ենք ներկայացնում մի քանի հանրահայտ աստղերի ննջարանները։
Քերի Ռասսել
Աղմուկ հանած «Ամերիկացիներ» (և այլ նախագծերի) աստղը գերադասում է առաջին հերթին դասականն ու հարմարավետը։
Ջենիֆեր Էնիսթոն
Ջենիֆերը արդեն հասցրել է վաճառել Նյու Յորքյան իր այս ճոխ ապարտամենտները, բայց հույս ունենք, որ նա պահպանել է այս ճոխ ջահն ու նարնջագույն ծածկոցը։
Մեգ Ռայան
Պարզությունն ու ֆունկցիոնալությունը միասին տալիս են լակոնիկ դիզայն և աչքի համար դուրեկան երանգներ։
Ռոբերտ Պատինսոն
Էքս վամպիրը երևում է, որ ամենևին չի ձգտում ճոխության։ Նրա փայտյա ննջարանը՝ բնական նյութերից, առավելագույն քիչ դետալներով և ռետրո ճաշակով՝ հենց այն է ինչ պետք է լուրջ տղամարդուն։
Ջեյմս Մարսդեն
Դերասան, երգիչ և Versace-ի նախկին մոդել Ջեյմսը գիտի ինչ բան է գեղեցիկը։
Սոֆիա Կապպոլա
Ամերիկյան դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի և ոսկյա առյուծի մրցանակակիր Սոֆիան իր ննջարանում շեշտը դրել է ոչ թե ճոխության, այլ՝ հարմարավետություն, պարզություն և շատ լույսի վրա։
Ժիզել Բունդհեն
Բրազիլիացի մոդելը իրականություն է դարձրել Երկիր մոլորակի շատ մարդկանց երազանքը՝ իր ննջարանում կազմակերպելով ապակյա պատ, որը նայում է ուղիղ Նյու Յորքի սրտին։
Քորտնի Քարդաշյան
Մահճակալի գլխին փաքցված նեոնային «Սիրիր ինձ» գրությունը… ամենևին զարմանալի չէ, որ սա Քարդաշյաններից մեկի ննջասենյակն է։ Լիովին նրանց ոճն է։
Սարա Ջեսիկա Փարկեր
Սարայի օդային և ձյունաճերմակ ննջարանը իսկական հարմարավետության և հանգստության մարմնավորումն է։
Էնն Հեթեուեյ
Էննի լուսավոր, վառ, ժամանակակից, սև սպիտակ ննջարանը թեկուզ ստեղծված է մինիմալիզմի սկզբունքներով, բայց միևնույնն է հարմարավետ և տնային է երևում։