Այս ի սրտե տղամարդկային խոստովանությունները կփոխեն Ձեր վերաբերմունքը արական սեռի հանդեպ.
1. Մենք երբեք չենք հեռանում կանանցից, ում հետ մեզ հաճելի է: Նույնիսկ այն կանանց, որոնց հետ ժամանակին մեզ հաճելի է եղել, մենք չենք թողնում անմիջապես:
2. Մենք հասկանում ենք կանանցից կրկնակի անգամ քիչ, քան կուզենայինք հասկանալ: Բայց հասկանում ենք կրկնակի անգամ շատ, քան դուք եք պատկերացնում:
3. Մեզնից շատերը կարողանում են լվացք անել: Նաև մենք կարողանում ենք արդուկել, մաքրել փոշիները և նույնիսկ ուտելու որէ բան պատրաստել: Այդ իսկ պատճառով, տնային հոգսերում կանացի օգնությունը մեզ այն աստիճան անհրաժեշտ չէ, որպեսզի հանուն դրա կարողանանք տանել մրթմռթոցներն ու անհարգալից վերաբերմունքը:
4. Մենք չենք վախենում ուժեղ կանանցից: Ուղղակի նրանք մեզ դուր չեն գալիս այնպես, ինչպես ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ: Այս երկու տիպերն էլ խեղաթյուրված են, այդ իսկ պատճառով հեշտությամբ միավորվում են: Ուժեղ կնոջից և թույլ տղամարդուց բաղկացած զույգը դա հազվադեպ երևույթ չէ, այլ ավելի շուտ՝ դասական երևույթ:
5. Եթե տղամարդը ձեզ թվում է չնախաձեռնող «անողնաշար», հնարավոր է, որ ուղղակի նա ձեզ չի ուզում: Այո, այդպես էլ է պատահում: Մենք ունակ ենք ինչպես սիրամարգի պես պոչը ցցելուն, այնպես էլ «խորը քուն մտնելուն»՝ նայած, թե ինչպես է թելադրում իրավիճակը:
6. Ընկերոջ մտորումները աշխարհի ճակատագրի, կյանքի ունայնության մասին՝ պետք է ձեզ մտահոգեն: Դրանք կարող է պրոստատիտի ախտանիշներ լինել:
7. Աղջիկը, ով բղավում է մատուցողի վրա, հարգանք չի առաջացնում մեզ մոտ: Այլ միայն հիասթափություն և զզվանք:
8. Երբեմն մենք իրոք գիտենք, թե ինչ ենք անում: Նույնիսկ եթե դուք ոչ մի կերպ չեք ուզում դա խոստովանել:
9. Մենք կարող ենք անտրտունջ և երկար կատարել ձեր բոլոր քմահաճույքները: Բայց երբեմն դա ուղղակի հետաքրքիր է՝ որքա՞ն հեռուն դուք կարող եք գնալ ձեր էգոիզմով:
10. Աշխարհում ապրում են մոտ 3 միլիարդ կին: Ընդ որում նրանց մեջ գեղեցիկներն ավելի շատ են, քան տղամարդկանց մեջ խելացիներն ու հաջողակները: Մենք այդ մասին հիշում ենք, երբ մեզնից չափից շատ են պահանջում և շատ քիչ տալիս:
11. Մեզնից ոչ բոլորն են համարում կանացի գիրությունը թերություն: Տարիքի հետ, այդ հարցը մեզ ավելի քիչ է մտահոգում:
12. Մեզնից յուրաքանչյուրը, ամենաշատը կնոջ մեջ գնահատում է հասանելիությունը: Բայց միայն, եթե այդ հասանելիությունը միմիայն իր համար է: Ներեք մեզ այս պարադոքսի համար:
13. Եթե մեզնից ինչ-որ մեկը աղջկան ռեստորան է հրավիրում՝ դա դեռ ոչինչ չի նշանակում: Նույն կերպ ոչինչ չի նշանակում ժպիտները, հումորներն ու թեթև ֆլիրտը: մենք նույն կերպ ենք ձեզ ուսումնասիրում, ինչպես դուք մեզ:
14. Մենք կույր չենք, և շատ լավ ենք նկատում ձեր չսափրված ոտքերն ու չներկված մազարմատներն ու այլ մանրուքներ:
Ուղղակի մենք երբեմն թքած ունենք այդ ամենի վրա, եթե մենք իրոք տարված ենք ձեզնով: