Ձվերի ներկումը՝ հին ավանդույթ է, բայց հատկապես այն դարձավ հանրաճանաչ քրիստոնեության առաջացումից։ Նաև շատ մշակույթներում, այն գարնան գալստյան սիմվոլն է։ Ամեն դեպքում ուզում ես, որ դրանք լինեն գեղեցիկ, վառ և յուրահատուկ։ Առաջարկում ենք 15 տարբերակ հավի սովորական ձվերից հրաշալի զատիկի ձու ստանալու համար։
1. Զատիկի ձու դեգրադե էֆեկտով
Ամեն ինչ շատ հեշտ է։ Պետք է ընդամենը տեղավորել ձվերը սովորական ստվարաթղթե ձվամանի մեջ՝ բութ կողմը դեպի վեր, և ներկել դրանք յուրաքանչյուր աէրոզոլային ներկով։
2. Զատիկի ձու գունային ցողքերով
Գունագեղ ցվողքերով ձվեր պատրաստելը նույնպես բավական հեշտ է։ Պետք է վերցնել սովորական ջրաներկ և վրձինի օգնությամբ նկարել ձվերի վրա պատահական գծեր։ Ցանկության դեպքում կարելի է օգտագործել նաև մարկեր։
3. Ոչ տոքսիկ զատիկի ձվեր
Կավճե մարկեր՝ հրաշալի գյուտ, որը թույլ կտա զարդանախշել ձվերը տարբեր նախշերով։ Ընդ որում այն բոլորովին տոքսիկ չէ։
4. Զատիկի ձվեր սքոթչով
Օգնության կարող է հասնել նաև դեկորատիվ սքոթչը։ Այն պետք է կտրել տարբեր չափսերով և ձևերով և դրանցով կարելի է ձվի վրա ստանալ տարբեր նախշեր։
5. Զատիկի ձվերը գինու մեջ
Բնական ներկանյութերը երբեք դուրս չեն գա նորաձևությունից։ Որպես ներկանյութ կարելի է օգտագործել գրեթե ամեն ինչ՝ քրքումից, պղպեղից մինչև գինի և մորու հյութ։ Պետք է միայն հիշել քացախի մասին, որը ավելացվում է ջրի մեջ։
6. Զատիկի ձվեր նկարներով
Ձվերը կարելի է զարդարել նաև նկարներով։ Այսպիսի զբաղմունքը հատկապես դուր կգա երեխաներին։
7. Զատիկի ձվերը ոսկու մեջ
Ձվերը կարելի է նաև պատել «ոսկով»։ Ձվի սուր ծայրին քսվում է ներկը և հետո հետևում ենք թե ինչպես է ներկը հոսում ձվի մակերեսով։
8. Զատիկի ձու համաստեղություն
Անհրաժեշտ է սպիտակ ձու, կապույտ ներկ և ոսկեգույն և արծաթագույն մարկերներ։ Պետք է ներկել ձվերը, հետո չորանալուց հետո բարակ գծերով նկարել դրանց վրա համաստեղություններ։
9. Գլխարկով զատիկի ձվեր
Ցանկության դեպքում ձվերը կարելի է նաև հագցնել։ Դրա համար հարկավոր է դրանց համար գործել գլխարկներ։
10. Նեոնային զատիկի ձվեր
Որպեսզի ձվերը հեռվից երևան, հարկավոր է ձվերը ընկղմել նեոնային ներկի մեջ։ Իհարկե չմոռանաք, որ այդ ներկը պետք է լինի սննդային։
11. Ժանյակներով զատիկի ձվեր
Ժանյակներով ձվերը բավական ճոխ են նայվում։ Դրա համար հարկավոր է ձվերի վրա ամրացնել ժանյակներ։
12. Ժանյակավոր զատիկի ձվեր
Ձվերը փաթաթում են ժանյակներով և իջեցնում ներկի մեջ։ Ներկից հանելուց հետո, չորացնում են և հեռացնում ժանյակը։
13. Pantone զատիկի ձվեր
Ամեն ինչ բավական պարզ է։ Ընկղմում ենք ձվի կեսը ներկի մեջ, իսկ չորանալուց հետո, չներկված կողմում կատարում գրառում։
14. Զատիկի ձվեր դեգրադե էֆեկտով
Ընտրվում է մի գույն։ Սակայն ձվերը հանվում են ներկի միջից տարբեր ժամանակահատվածներում՝ 30 վայրկյանից, 1 րոպեյից, 1.5 րոպեյից, 2 րոպեյից և այդպես շարունակ։
15. Զատիկի մարդուկներ
Ահա այսպես զատիկի ձվերից կարելի պատրաստել մարդուկներ։