fbpx

3 օրենք. ինչպես հաղթահարել ծուլությունը և դառնալ հաջողակ

Եթե Ձեզ ինչ-որ բան դժվարությամբ է տրվում՝ հիշե՛ք այս երեք օրենքները և մոտիվացրեք Ձեզ հաջողության։

Հաջողակ մարդիկ կարողանում են իրենք իրենց մոտիվացնել։ Սակայն հաճախ է պատահում, որ այդ մոտիվացիան հերիքում է միայն կյանքի մեկ ոլորտին։ Ինչո՞ւ է այդպես։ Այդ մասին իր բացատրությունն է տալիս հոգեբան Քրիս Դելանին։

Մոտիվացման գաղտնիքը

Վերջերս ես աշխատում էի մի հաճախորդի հետ, ով տրամադրված էր աշխատանքում հաջողության, և դա իր մոտ ստացվում էր։ Նա հեշտությամբ էր անցնում հարցազրույցները և վաստակում էր շատ։ Բայց ինչ վերաբերում էր առողջությանը՝ չէր կարող նրան ստիպել նույնիսկ տեղից շարժվել։ Նա սպորտով չէր զբաղվում, քիչ էր ջուր խմում, չնայած նրան, որ իր առջև նպատակ էր դրել նվազեցնել քաշը։ Ինչո՞ւ է այդպես լինում։

Ինչպե՞ս ինքդ քեզ ստիպել գործել, երբ ամենևին չես ուզում դա անել։ Այս 3 օրենքները կօգնեն Ձեզ վերանայել նպատակներին հասնելու ճանապարհները, կվերացնեն ծուլությունը և կբացեն երկրորդ շնչառությունը։

Օրենք N1. Հաղթեք մարտում

Ամեն օր մենք կանգնում ենք ընտրության առջև՝ կատարել հիմա՞, թե՞ թողնել հետոյին։ Ձեր ընտրությունը կարող է մոտիվացնել, կամ հակառակը, դեմոտիվացնել Ձեզ։ Եվ թերությունն այն է, որ միաժամանակ հնարավոր չէ ընտրել երկուսն էլ։ Ձեր ուժը կայանում է նրանում, որ միայն Դուք եք ի վիճակի ընտրություն կատարել։

Ինչպե՞ս ընտրել։ Դա կախված է նրանից, թե ինչի վրա եք կենտրոնացած։ Աշխատանքում, իմ հաճախորդը կենտրոնանում էր հաջողության, պրոբլեմների լուծման, արդյունքի վրա և նաև, թե ինչպե՞ս այդ արդյունքը կազդի կյանքի վրա։ Դժվար թե նա մտածեր տարբեր անհաջողությունների մասին, նա պոզիտիվ էր մտածում։ Բայց երբ գործը հասնում էր դիետային՝ նա մի անգամից փոխում էր իր տրամադրվածությունը։ Փոխանակ դրականի մասին մտածել՝ նա իր գլխում հավաքում էր հնարավոր դժվարությունները։

Եվ այսպես. մտածեք արդյունքի, հաճելիի մասին։ Այո, ճանապարհին դժվարություններ պատահում են, սակայն դա գլխավորը չէ և դրանք բոլորն էլ հաղթահարելի են։

Օրենք N2. Ստիպեք ծուլությանը աշխատել ի օգուտ Ձեզ

Ծուլությունը՝ դա միայն չարիք չէ։ Իրականում նա օգնում է խուսափել տարաբնույթ սթրեսերից և դրանց վատ հետևանքներից։ Նա ունակ է տեսնել Ձեր վատ ապագան, Ձեր բոլոր անհաջողությունները։ Դրա համար արժե գնահատել այն։ Օգտագործեք այն մանրուքների վրա ուշադրություն դարձնելու համար, իսկ հետո բաց թողեք։

Ծուլությունն ու վախը կարող են սառեցնել Ձեր բոլոր հետագա փորձերը՝ իսկ դա չի կարելի թույլատրել։ Ստիպեք ծուլությանը աշխատել ի օգուտ Ձեզ, ցույց տվեք նրան մեդալի հակառակ կողմը։ Օրինակ, թող նա մտածի անգործության վատ հետևանքների մասին։ Եթե Դուք չեք զբաղվում սպորտով, դա կարող է բերել ճարպակալման, սրտի հետ պրոբլեմների և այլն։ Մտածեք անգործության պատճառած ցավի մասին և արեք առաջին որոշիչ քայլը։

Օրենք N3. Հորինեք Ձեր համար մրցանակ

Մենք ծրագրավորված ենք ցավից խուսափելու։ Պատկերացրեք Ձեզ հետևյալ սցենարը՝ բժիշկը դուրս է գրում Ձեր համար դեղատոմս որևէ հիվանդության դեմ և տալիս է Ձեզ ընտրության հնարավորություն։ Նա տալիս է մի դեղահաբ, որով հիվանդների 65%-ը բուժվել են և երկրորդը, որով 35%-ը չեն բուժվել։ Ո՞րը կընտրեք։ Շատերը կընտրեն առաջին տարբերակը, չնայած նրան, որ երկուսի ցուցանիշներն էլ նույնն են։ Եվ այդ ամենը այն պատճառով, որ մենք ծրագրավորված ենք ցավերից խուսափելու։

Հիշե՛ք. հաճույքը նույնպես սիրում է մոտիվացիա։ Ավանակը միշտ կգնա գազարի ետևից՝ նույնիսկ ուժասպառ վիճակում։ Ճանապարհի վերջի համար որքան շատ հաճույքներ Ձեզ խոսք տաք՝ այդքան ավելի հեշտ կլինի անցնել այդ ճանապարհը։ Իմ հաճախորդը արդեն հաջողության փորձ ուներ։ Նրան ընդամենը պետք էր այն վերաուղղել մեկ այլ ոլորտի վրա։

Ապագայի մասին մտածեք պոզիտիվ և լիցքավորվեք հաջողության էներգիայով։ Հաջողություն Ձեզ…

© Chris Delaney, 3 Rules To Kill Procrastination and Give Life To Action,

թարգմանությունը Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
3 օրենք. ինչպես հաղթահարել ծուլությունը և դառնալ հաջողակ
13 մեծագույն պատմական լուսանկարներ, որոնք շուռ են տվել մեր պատկերացնումները հենց մեր մասին