Ժնևյան ավտոսրահում առաջին անգամ ցուցադրվեց աշխարհի ամենաշքեղ ինտերիերով ավտոմեքենան։ Rolls-Royce Phantom Serenity՝ ավտոմեքենայի այսպիսի ճոխ ինտերիեր դուք հաստատ, երբեք չեք տեսել։
Ավտոմեքենայի ներսի բոլոր պատերը պատված են բնական չինական մետաքսով։
Մետաքսի վրայի բոլոր ծաղիկները գործված են ձեռքով։
Ավտոմեքենայի վահանակը բամբուկի փայտից է։
Rolls-Royce Phantom Serenity-ի ինտերիերի բոլոր փայտյա մասերի դիզայնի վրա, դիզայներները ծախսել են ավելի քան 600 ժամ։