Բառերը իշխանություն ունեն: Դրանք կարող են ոգեշնչել, ստեղծել էմոցիաներ, դրդել ինչ-որ գործողության:
Ներքևում բերված ցիտաները կարող են օգնել հաղթահարել կյանքի դժվարությունները և շարունակել շարժվել դեպի նպատակը:
Երբեք ուշ չէ լինել այն, ինչ ցանկանում եք դառնալ:
©Ջորջ Էլիոտ
Մեծագույն ուղեղները քնարկում են մտքերը, միջին ուղեղները՝ իրադարձությունները, իսկ փոքր ուղեղները քննարկում են մարդկանց:
©Էլեոնորա Ռուզվելտ
Եթե հնարավորությունը չի թակում ձեր դուռը՝ ստեղծեք նրա համար համապատասխան դուռ:
©Մալտոն Բերլ
Ցանկանալ լինել մեկ ուրիշի նման՝ նշանակում է դադարել ինքդ լինելուց:
©Սվեն Գորան Էրիկսոն
Սկզբում նրանք անտեսում են ձեզ: Հետո նրանք ծիծաղում են ձեզ վրա: Հետո նրանք պայքարում են ձեր դեմ: Իսկ հետո դուք հաղթում եք:
©Մահաթմա Գանդի
Մեր գլխավոր նպատակը՝ ուրիշներին օգնելն է, իսկ եթե չեք կարող օգնել, ապա մի խանգարեք:
©Դալայ Լամա
Եթե ձեր առջևի ճանապարհը մաքուր է, ապա ամենայն հավանականությամբ այն ձերը չէ:
©Ջոզեֆ Քեմբել
Զերծ մնացեք գործնական կյանքի մակերեսայնությունից:
©Սոկրատես
Ոչինչ չանելն ավելի լավ է քան զբաղված լինել ոչինչչանելիությամբ:
©Լաո Ցզի
Դանդաղեցրեք տեմպերը, և այն ամենը, ինչի հետևից դուք վազում էիք, կգա, և ինքը կբռնի ձեզ:
©Ջոն դե Պոալա
Կյանքի հարվածները չեն կարող կոտրել մարդուն, ում ոգին ջերմանում է էնտուզիազմի կրակով:
©Նորման Վինսենտ Պիլ
Վստահեք ձեր բնազդներին: Ձեր սխալները իրավունք ունել լինել հենց ձերը, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ մեկինը:
©Բիլլի Ուայլդեր
Հեռու մնացեք նրանից, ինչ կարող էր լինել և ուշադիր եղեք նրա հանդեպ՝ ինչ կլինի:
©Մարշա Պետրի Սյու
Երբեք, ոչ մի բանի համար մի ափսոսացեք: Եթե դա լավ է՝ ուրեմն հրաշալի է, իսկ եթե վատ է՝ ոչինչ, դա փորձ է:
©Վիկտորիա Հոլտ
Եթե դուք պարտվել եք այսօր, հաղթեք վաղը: Հաղթողի սիրտը այդ անվերջ պայքարի մեջ է:
©Դաիսակու Իկեդա
Մի սպասեք մինչև ձեր զգացմունքները փովեն, որպեսզի գործեք: Գործեք, և ձեր զգացմունքները կփոխվեն:
©Բարբարա Բարոն
Գործեք այնպես, կարծես այն ինչ-որ անում եք իմաստ ունի: Որովհետև հենց այդպես է, որ կա:
©Ուիլյամ Ջեյմս
Մենք երբեք չէինք սովորի լինել խիզախ և համբերատար, եթե շուրջբոլորը միայն ուրախություն լիներ:
©Հելեն Կելլեր
Այն, թե ինչպես ենք մենք արձագանքում հանգամանքներին, որոշում է մեր զգացմունքները:
©Դեյլ Կարնեգի
Հետևեք ձեր երջանկությանը, մի վախեցեք, և դռները կբացվեն այնտեղ, որտեղ ամենաքիչն եք սպասում:
©Ջոզեֆ Քեմբել
Դուք ինքնաբավ եք: Դուք ոչ ոքի ոչինչ պարտավոր չեք ապացուցել:
©Մայա Անջելու
Ապրեք ձեր կյանքով, ձեզ համար, այլ ոչ թե ինչ-որ մեկի համար: Մի թողեք վախին լինել դատապարտված, մերժված կամ ինչ-որ մեկի դժգոհությունը առաջ բերել՝ խանգարելով լինել այնպիսին, ինչպիսին ուզում եք:
©Սոնյա Պարկեր
Եթե դուք հավատում եք, որ դա կաշխատի, դուք կտեսնեք հնարավորություններ: Եթե հավատում եք, որ չի աշխատի՝ կտեսնեք միայն արգելքներ:
©Ուեյն Դայեր
Մենք ապրում ենք նրանով, ինչ ստացել ենք, բայց ստեղծում ենք կյանքը նրանով, ինչ տալիս ենք:
©Ուինսթոն Չերչիլ
Դուք ամեն անգամ խիզախություն և վստահություն եք ստանում, երբ խիզախում եք կանգնել և նայել սեփական վախի աչքերի մեջ:
©Էլեանորա Ռուզվելտ