fbpx

Գիտակցության կառավարում. գիտնականներին հաջողվել է «անջատել» վախի զգացումը

Հետազոտողները, վերջապես, կարողացել են բացահայտել այն ազդակային մեխանիզմը, որը առաջ է բերում անհանգստության զգացողություն: Այսպիսով, գիտնականները, արդեն հիմա, կարող են ազդել այդ մեխանիզմի վրա և զսպել կամ ուժգնացնել անհանգստության զգացողությունը: Ներկա պահին, ճիշտ է, դա կիրառվել է դեռևս միայն մկների վրա:

Օպտոգենետիկայի զարգացման շնորհիվ, որը թույլ է տալիս նեյրոկենսաբաններին ղեկավարել գենետիկորեն մոդիֆիկացված նեյրոնները, գիտնականները կարողացան ստիպել մկներին անվախ շրջել տարածքով կամ վախից կծկվել վանդակի անկյունում:

Ստենֆորդի համալսարանի գիտնականները նշիկներում (գլխուղեղի հատված, որը պատասխան է տալիս հիմնական էմոցիաների համար) հայտնաբերեցին հետաքրքիր ազդակային մեխանիզմ, որը կրծողների մոտ առաջ է բերում վտանգի զգացում:

Կարլա Դեյսերոտի ղեկավարությամբ, գիտնականները ստեղծեցին գենետիկորեն մոդիֆիկացված կրծողներ՝ նշագեղծերի որոշ բջիջներում արտահայտված լուսազգայուն սպիտակուցներով: Գիտնականները ներդրեցին կրծողների ուղեղում օպտիկամանրաթելային լուսակիր, որի շնորհիվ նրանք ցույց տվեցին, որ լուսային իմպուլսներով թիրախավորված ազդեցությունը նշիկների վրա, կարող է վայրկենապես փոխել կենդանիների վարքը:

Իմպուլսների ազդեցությունը ուղեղի այլ հատվածների վրա չի առաջացնում կենդանիների վարքի փոփոխություն: Սա ապացուցում է նշիկների բացառիկ դերը ոչ միայն կենդանիների վարքի գործում, այլ նաև մարդու:

Աղբյուրը՝ billionnews.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Գիտակցության կառավարում. գիտնականներին հաջողվել է «անջատել» վախի զգացումը
ԹԵՍՏ․ կհերիքի՞ արդյոք Ձեր գիտելիքները, որպեսզի անցնեք մեր թեստի թեկուզ 50%-ը